ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արշավիր Ղարամյանը՝ Արցախը լքելու լուրերի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը հերքել է այն տեղեկատվությունը, որ ինքը լքել է Արցախը եւ բնակություն հաստատել Հայաստանում: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ադրբեջանական ֆեյք նյուսի հայալեզու «հյուպատոս» «Ժամանակ» թերթը ադրբեջանական քարոզչամեքենայի 2020 թվականի սեպտեմբերից նոյեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում վարած տեղեկատվական քարոզչության ոճով թիրախավորել է արցախյան գեներալիտետին, այդ թվում նաև ինձ: Եթե այն ժամանակ իբր զոհվել էի՝ հիմա էլ՝ իբր ծննդավայրս եմ թողել ու հեռացել:

Ամենայն պատասխանատվությամբ հերքում եմ վերը նշված ապատեղեկատվությունը: 2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից և պատերազմական գործողությունների ավարտից օրեր անց, ինչպես նաև դրանից հետո ևս մի քանի անգամ իմ և ընտանիքիս անդամների առողջական վիճակի հետ կապված այցելել եմ ՀՀ և վերադարձել Արցախ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular