ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ժողովուրդ». Անի Զախարյանին 4-10 տարվա պատիժ է սպառնում

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

 «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում երիտասարդ կուսակցության երիտասարդ նախագահը հայտնեց, որ իրեն պատրաստվում են մեղադրանք առաջադրել հուլիսյան դեպքերի օրերին Խորենացու փողոցում տեղի ունեցած բախումների ժամանակ իբր սադրիչ գործողություններ հրահրելու հատկանիշներով:

 Պարզվում է՝ նրա դեմ ցուցմունք տվողները ոստիկաններ են եղել. «Խոսքը հուլիսի 19-ին Խորենացու փողոցում տեղի ունեցած միջադեպի մասին է, երբ մի խումբ քաղաքացիներ ոստիկանական մեքենայի ետևի ապակին կոտրել էն: Այդ օրը ես եղել եմ Խորենացի փողոցում: Այդ գործով ես որպես վկա եմ անցնում:

 Հինգ ոստիկաններ ցուցմունքներն են տվել, թե իբր ես հայտարարել եմ՝  կոտրե՛ք ոստիկանական մեքենաները, ջարդե՛ք, փշրե՛ք»,- հավելեց կուսակցության նախագահը: Հիմա մի տեսանյութ կա, որտեղ լսվում է կնոջ ձայն՝ նշված խոսքերով, եթե հաստատվեց, որ Զախարյանի ձայնն է, նրան կառաջադրվի զանգվածային անկարգություններ հրահրելու մեղադրանք»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular