ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


12 տարի անց փաստերն էլ են մոռացվում, ապացույցներն էլ են անհետանում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սահմանադրական դատարանի կողմից բավարարվել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների դիմումը, ըստ որի   Քրեական օրենսգրքով նախատեսված սահմանադրական կարգը տապալելու 300.1 հոդվածը, որով մեղադրվում էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հակասահմանադրական է։ Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է փաստաբան Արա Ղազարյանի հետ։ Հարցին, թե այդ որոշումը նշանակում է, որ «Մարտի 1»-ի գործն ուղղակի փակվել է Արա Ղազարյանը պատասխանեց․

«Ես կարող եմ ասել, որ 300․1 հոդվածը արդեն գոյություն չունի և համարվում է առոչինչ իր ստեղծման օրվանից՝ 2009 թվականից։ Մարտի 1-ը այլ կոմպոնենտներ ունի, թե որ` չեմ կարող ասել, բայց այս հիմքով մեղադրանքը, այլևս չի կարող շարունակվել։ Ես այդ գործին ծանոթ եմ այնքանով, որքան լրատվամիջոցները հայտնում են, հիմա թե այլ հիմքերով մեղադրանք կառաջադրվի կամ այլ հիմքեր առկա են, թե ոչ, ես տեղյակ չեմ, բայց առանցքը՝ սահմանադրական կարգի տապալումը, կոնկրետ այդ հոդվածով չի կարող արտահայտվել։ Եթե քրեական օրենսգրքուոմ կան այլ հոդվածներ, գուցե շարունակվի, բայց մյուս կողմից մեղադրանք առաջադրել 12 տարի հետո` դա չափազանց բարդ բան է, որովհետև պետք է հաշվի առնենք նաև, որ գործն էլ է հնանում, փաստերն են մոռացվում, փաստերը և ապացույցները անհետանում են և եթե նայենք քննիչների և դատավորների տեսանկյունից բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular