ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այնպիսի ցուցանիշներ չունենք, որ երկնիշ տնտեսական աճի միտում նկատվի

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրատվամիջոցների հետ զրույցում ասել է, որ այս տարի նախորդ տարվա համեմատ սպասվում է 10 տոկոս տնտեսական աճ։ Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է տնտեսագետ Կարեն Չիլինգարյանի հետ։ Հարցին, թե արդյոք իրատեսական է նախարարի այս կանխատեսումները, տնտեսագետը ասել է․

«Երևի դա նախարարի ցանկությունն է, ես նույնիսկ չգիտեմ, թե ինչպես անվանեմ այդ հայտարարությունը, բայց չգիտեմ ինչ ձևով պետք է մեր երկիրը այս փուլում զարգանա, որ նման տնտեսական աճ հնարավոր լինի։ Պետք է նախարարը պարզաբանի, թե ինչից ելնելով է կանխատեսում երկնիշ թվով աճ, ամեն դեպքում մինչ օրս մենք այնպիսի ցուցանիշներ չենք ունեցել, որ նման տնտեսական աճի միտում նկատվի։ Իսկ թե ինչ հիմքով է նախարարը նման հայտարարություն արել ես չեմ կարող ասել»։

Վերջին օրերին նաև հրապարակվել է նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, ըստ որի 2021 թվականի հունվար-փոտրվար ամսի ցուցանիշները նախորդ տարվա համեմատ անկում է ապրել 6,7 տոկոսով։

Այս վիճակագրությանը անդրադարձել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ով նշել է, որ 2021 թվականի տնտեսական ակտիվության ցուցանիշը -5,3 տոկոս է և հաշվի առնելով, որ անցած տարվա փետրվարը ուներ մեկ օր ավել` կարելի է ասել, որ Հայաստանի տնտեսությունը արդեն վերականգնվել է։ Եվ անդրադառնալով այն հարցին, թե տնտեսության համար այդ մեկ օրը իրապես այդքան մեծ նշանակություն ունի, նախ Կարեն Չիլինգարյանը երկար ծիծաղեց այդ հայտարարության վրա, իսկ հետո պատասխանեց․

«Եթե մեկ օրը այդպիսի փոփոխություն կարող է մտցնել, ապա պատկերացրեք մնացած 364 օրերը ինչպիսի փոփոխություն կարող են մտցնել տնտեսության մեջ։ Իրականում ծիծաղելի է նման հայտարարությունը և այդ հայտարարությունը խելքին մոտ չի։ Այդ մեկ օրվա մեջ հնարավոր է ինչ-որ արտահանում կամ ներմուծում ավել եղած լինի, բայց ընդհանրապես հաշվարկները լինում են ոչ թե մեկ օրով, այլ ամսվա կտրվածքով, նույնիսկ կարող եմ ասել տարվա կտրվածքով։ Ընդհանրապես այդ հաշվարկները պետք է լինի տարվա կտրվածքով, որովհետև գուցե մեկ կամ երկու ամիս լինի լավ ցուցանիշ, բայց ամբողջ տարվա ընթացքում վատ ցուցանիշ ունենանք։ Եվ այդ երկու ամսվա ցուցանիշը վերցնենք  և ասենք տեսեք ինչ լավ ցուցանիշ ունենք»։

Անդրադառնալով նախորդ տարվա համեմատ 2021 թվականի մարտ ամսին տուրիզմում գրանցած 319 տոկոս աճի վերաբերյալ նախարարի հայտարարությանը տնտեսագետը ասաց․

«Դե եթե անցած տարվա ցուցանիշի հետ համեմատենք, որը 0 է եղել` համավարակով պայմանավորված եղել են սահմանափակումներ և արտաքին տուրիզմ չի եղել, իսկ այս տարի բաց են սահմանները և հնարավոր է ոչ թե 300 այլ 400 տոկոս էլ աճ արձանագրել։ Բայց հաշվի առնելով այն, որ 2020 թվականին տուրիզմի ցուցանիշը 0 է եղել, այս տարվա ցուցանիշը ոչ թե պետք է 2020 թվականի հետ համեմատել, այլ նախորդած տարիների,օրինակ 2019, 2018։ Անցած տարի տուրիզմ չի եղել և անցած տարվա ցուցանիշների հետ համեմատելը իրականում շատ անլուրջ մոտեցում է»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular