ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեղրին պետք է պահենք «Իսկանդեր»-ով թե առանց «Իսկանդեր», «Սմերչ»-ով թե առանց «Սմերչ», ՀՕՊ-ով թե առանց ՀՕՊ. Արմեն Այվազյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«ՄԵՂՐԻ, ՄԵՂՐԻ, ՄԵՂՐԻ... ՄԵՂՐԻՆ ՊԵՏՔ Է ՊԱՀԵՆՔ։
Հայ ծնողներին առաջարկում եմ իրենց նորածինների անձնանունը որոշելիս՝ դիտարկել նաև ՄԵՂՐԻԿ չքնաղ հայկական անունը։ Շուրջ բոլորը՝ հարազատ, թշնամի թե դաշնակից թող հասկանան Մեղրիի անգնահատելի արժեքն ու նշանակությունը Հայաստանի և հայ ժողովրդի համար։
Մեղրին պետք է պահենք «Իսկանդեր»-ով թե առանց «Իսկանդեր», «Սմերչ»-ով թե առանց «Սմերչ», ՀՕՊ-ով թե առանց ՀՕՊ։ Պետք է պահենք։ Հանկարծ օտարի դրածոները չասեն, թե, հա՜յ-հու՜յ, նահանջեցինք, «որովհետև 25-30 հազար զինվոր շրջապատման մեջ կընկներ ու կոչնչացվեր»։
Մեղրին ու Սյունիքը պահելու համար հայ ժողովուրդը պատրաստ պետք է լինի ինչպես թշնամու, այնպես էլ իր իսկ սեփական արյան ծովեր ու օվկիանոսներ հեղել։ Մնում է ՊՆ-ում ու ԳՇ-ում որոշումն ընդունվի, որ Մեղրին և առհասարակ Սյունիքը պետք է պահենք, ընդ որում՝ սեփական ուժերով ու ԻՆՉ ԳՆՈՎ ԷԼ ԼԻՆԻ՛։ Պաշտպանության ձևերն ու միջոցները կան։ Եթե չգիտեն (պարզվեց, շա՜տ բան չգիտեն), թող մեկ անգամ գոնե հարցնեն։
Մեղրիի գունդը պետք է դառնա Հայաստանի լավագույն զորամասերից մեկը, եթե ոչ լավագույնը։ Ցավալիորեն, եթե հիշում եք 2019 թ. մարտի 19-ի զինվորական զանգվածային կարգազանցության դեպքը, հե՛նց այդ զորամասը վատագույններից էր (արդյո՞ք պատահականորեն և արդյո՞ք այժմ իրավիճակը շտկվել է)։ Եվ թող գեներալները գիշերները չքնեն, թող մտածեն այս հարցերի մասին, թող անսովոր և արդյունավետ լուծումներ գտնեն։
Հ. Գ. Պատմությունից ինձ հայտնի է ընդամենը մեկ դեպք, երբ երեխային Մեղրիկ են անվանակոչել ի պատիվ Մեղրի քաղաքի։ Դա եղել է 1736 թ. գարնանը, երբ Աբրահամ Կրետացի կաթողիկոսը պարսկական գերությունից բազում հայերի էր կարողացել ազատել («զոմանս թանկագին, զոմանս աժանագին»), այդ թվում՝ դեռևս իրենց տներում և իրենց ամուսիններից հղիացած կանանց. «Կային եւ կանայք յղիք ի միջի իւրեանց՝ յղիացեալք ի տանց եւ յարանց իւրեանց, քանզի Է (7) ամիս էր գերութիւնք նոցա»։
Աբրահամ կաթողիկոսը նրանց Մուղանից ուղարկում է պատերազմից հարաբերականորեն քիչ տուժած Ագուլիս և Աստապատ քաղաքները։ Ճանապարհին այդ հղի կանանցից մեկը ծննդաբերում է Մեղրիում և այդ առթիվ էլ երեխայի անունը դնում են Մեղրիկ
(տե՛ս Աբրահամ Կրետացի, Պատմութիւն: Աշխ.` Ն. Կ. Ղորղանյանի, Երևան, 1973, էջ 132)»։
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular