ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարտի 28-ին Հայ Առաքելական եկեղեցին կտոնի Ծաղկազարդը

ՄՇԱԿՈՒՅԹ

Մարտի 28-ին Հայ Առաքելական եկեղեցին կտոնի Ծաղկազարդը. այն խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Հայ Առաքելական եկեղեցին տոնը նշում է Զատկին նախորդող կիրակի օրը։

Ծաղկազարդի նախօրեին՝ շաբաթ օրը, կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը՝ ժամերգությունից հետո, բաց վարագույրով մատուցվում է Պատարագ: Ծաղկազարդի առավոտյան եկեղեցում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստերը և բաժանում ժողովրդին: 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ՝ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր, և Ծաղկազարդի պատարագի ավարտին կատարվում է մանուկների օրհնության կարգ՝ որպես Տիրոջ գալուստը ավետող առաջին էակների. երբ Քրիստոսը մուտք գործեց Երուսաղեմ, ձիթենու ճյուղերով մանուկները դիմավորեցին Տիրոջ մուտքը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular