ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չինաստանը պատասխան պատժամիջոցներ է սահմանել Կանադայի և ԱՄՆ-ի դեմ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Չինաստանը շաբաթ պատասխան պատժամիջոցներ է սահմանել կրոնական ազատությունների հարցով ամերիկյան պետական հանձնաժողովի նախագահի և փոխնախագահի, ինչպես նաև մեկ կանադացի փաստաբանի դեմ:

Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, Չինաստանի այս որոշումը պատասխանն է ԱՄՆ-ի և Կանադայի սահմանած պատժամիջոցներին՝ կապված Սինցզյանը ներկայացնող պաշտոնյաների հետ:

Պեկինը դեմ է հանդես գալիս ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Բրիտանիայի և Կանադայի սահմանած պատժամիջոցներին, որոնք ուղղված են Սինցզյան շրջանում ույղուր մահմեդականների իրավունքների խախտման համար պատասխանատու պաշտոնյաների դեմ:  

Բացի այդ, պատժամիջոցների տակ է հայտնվել Կանադայի Համայնքների պալատի միջազգային զարգացման և արտաքին հարցերով մշտական հանձնաժողովի մարդու իրավունքների հարցով ենթահանձնաժողովը:

Նշվում է, որ պատժամիջոցների ենթարկվող անձինք չեն կարող մուտք գործել Չինաստանի տարածք, այդ թվում՝ Հոնկոգն և Մակաո: Չինասկան կազմակերպություններին և քաղաքացիներին արգելվում է առևտրային գործունեություն ծավալել նրանց հետ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular