ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկրի ղեկավարն անգամ 200 մետրն է ոստիկանների ուղեկցությամբ շարժվում, դա մեր հանրության հաղթանակն է. Գեղամ Նազարյան (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եթե մեր ժողովուրդը համաձայն է, որ այս երկրում որոշումներ կայացնի 1,5 միլիոն հայերին ցեղասպանության ենթարկած, մեզ հողերից զրկած թուրքական կառավարությունը, խնդրեմ, թող ժողովուրդն այդ ընտրությունն անի: Այս մասին այսօր «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ ասաց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության համակարգող Գեղամ Նազարյանը:

Նազարյանի խոսքով՝ այն կարծիքը, թե իշխանությունը չի հանձնվում իրականում այլ պատկեր ունի: Ըստ նրա՝ թուրքական իշխանությունը չի հանձնվում ու մինչև վերջ ուզում է տանել իր ծրագիրը: «Ես չեմ տեսել, բայց ասում են, որ Տավուշի մարզպետը մի գրառում է արել՝ եթե հայ-ադրբեջանական սահմանին շուկա բացվի, ապա ձեթը 200 դրամով կարող են գնել: Այսինքն, ասում են՝ ժողովուրդ ջան, մենք ձեր տղերքին տարանք, սպանեցինք, Շուշին հանձնեցինք, որպեսզի ձեթը 200 դրամով առնեք կամ Ստամբուլ ավելի էժան կարողանանք գնալ»:

Ըստ Նազարյանի՝ այսպիսի հայտարարությունները միտումնավոր չեն, թուրքական կառավարությունն անկեղծ է աշխատում և չի ցանկանում թաքցնել այն, ինչ պատրաստվում է անել. «Մեր առողջ հանրությունը շատ ճիշտ է արձագանքում այս ամենին: Հասել ենք նրան, որ երկրի ղեկավարը անգամ 200 մետրն է ոստիկանների ուղեկցությամբ շարժվում, դա մեր հանրության հաղթանակն է, նրանք իրական իշխանություն չունեն, թուրքական գործակալներ են»:

«Մենք պետք է հստակ իմանանք, որ եթե ընտրություններ լինեն, դրանք ազատ, արդար ընտրություններ չեն լինելու, այս իշխանություններն ամեն ինչ անելու են, որ իրենց ուժային մեթոդներով ապահովեն ձայների մեծամասնությունը, բայց դա նրանց չի հաջողվելու: Իրենց նախընտրական կարգախոսն է՝ 5000 զոհ, Շուշի, 20 դրամանոց ձվի և 200 դրամանոց ձեթի դիմաց: Այս կարգախոսին լավագույն դեպքում ժողովրդի 4-5 տոկոսը կարձագանքի»,-ամփոփեց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular