ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանգստությունը, որով իշխանությունները քննարկում են Հայաստանի համար նշանակություն չունեցող օրենքներ, վկայում է, որ իրենք չեն գիտակցում՝ ինչ է տեղի ունեցել․ Էլինար Վարդանյան (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իշխանությունները որևէ կերպ չեն ուզում ընդունել պատերազմում խայտառակ պարտության պատասխանատվությունը և մեղավորությունը և ամեն կերպ ցանկանում են պահպանել իրենց աթոռը, հետևապես այս ընտրությունները նաև դրա համար են իրենց ձեռնատու, որովհետև հակառակ դեպում՝ կա մտավախություն, որ իրենք արդարացիորեն պետք է ենթարկվեն պատասխանատվության այն ամենի համար ինչ արել են այս երկրին։ Այս մասին AD TV «Հարցազրույց» հաղորդման ընթացքում ասաց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը:

Նա ընդգծեց, որ պատերազմից հետո բոլորիս կյանքում շատ բան է փոխվել, չեմ կարծում, որ որևէ մեկս կկարողանանք հանգիստ ապրել այդ 5000 զոհերի՝ մի ամբողջ սերնդի կորստի հետ, թեև այդ նույն բանը չեն գիտացում իշխանությունները։ «Այն հանգստությունը, որով նրանք քննարկում են Հայաստանի համար ամենևին նշանակություն չունեցող օրենքներ՝ նման զոհերի, գերիների, անհետ կորածների պայմաններում, այսօրվա իրենց ոչ ադեկվատ վարքագիծը վկայում է, որ իրենք այդպես էլ չեն գիտակցում ինչ է տեղի ունեցել։ Իրենք չեն հասկանում, որ ունեցել ենք զոհեր, տարածքային կորուստներ նաև կորցրել ենք մեր սուվերենությունը։ Մենք այլևս սուբյեկտայնություն չունենք, մեր փոխարեն որոշումներ են կայացնում, մենք այդ որոշումների մասին հետո ենք իմանում, ոչ ոք մեզ հետ հաշվի չի նստում, չի էլ նստելու, քանի դեռ այսօրվա իշխանության գլխին է մարդը՝ ով հիմա ասում է՝ պատասխանատուն ես եմ, բայց ե՞ս եմ մեղվորը։ Այս պարագայում, այդ խայտառակ կապիտուլիացիայից հետո, մեզ հետ ոչ ոք հաշվի չի նստելու»։

Անդրադառնալով ընտրությունների նշանակությանը՝ նա նշեց, որ եթե ընտրությունները իսկապես տեղի ունենան առանց կեղծիքների, առանց վարչական լծակների օգտագործման՝ հնարավոր է դրանք ինչ-որ բան փոխեն։ «Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք տեսանք՝ ակնհայտ է, որ այս իշխանությունը կեղծիքի մարմնավորում է, որքան էլ փորձեն ցույց տալ, որ մենք նախորդներից տարբերվում ենք՝ այդուհանդերձ, թեև նրանք պնդում են, որ հրաժարվում են նախկինների թույլ տված բոլոր սխալներից, միևնույն է՝ քայլ -քայլ կրկնում ու խորացնում են այն բոլոր սխալները, որ թույլ են տվել նախկինները։ Մարտի 1-յան հանրահավաքը բավարար է որպեսզի մենք ունենաք վստահություն, որ վարչական ռեսուրսը օգտագործվելու է»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular