ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սամվել Մկրտչյանի «Յագուարն» ու «06»–ը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում հաճախ ենք հանդիպում մի բանի, երբ բարձրաստիճան պաշտոնյան և՛ թանկարժեք, և՛ բավական էժանագին ավտոմեքենա է հայտարարագրում։ Դրանց թվում է նաև Լիբանանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանը։ 
Վերջինս հայտարարագրել է «JAGUAR S–TYPE V6 3.0» և «VAZ 2106» մակնիշի երկու ավտոմեքենա։ Ամենայն հավանականությամբ դեսպանն իր երկրորդ ավտոմեքենայից հազվադեպ է օգտվում, քանի որ բրիտանական արտադրության ավտոմեքենան մի քանի տասնյակ «գլուխ» բարձր է սովետական «06»–ից։
Սամվել Մկրտչյանը հայտարարագրել է նաև մեկ բնակարան և մեկ շինություն, որը դեռևս պետական գրանցում չի ստացել։ Դեսպանի՝ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցած դրամական միջոցները կազմել են 1 միլիոն 100 հազար դրամ։ Իսկ եկամուտներն էլ ստացվել են աշխատավարձից և կազմել 1 միլիոն 80 հազար դրամ։
Մկրտչյանը մինչ դեսպանի պաշտոնը զբաղեցնելը 2011 թ.–ից աշխատել է որպես ՀՀ Արտաքին գործերի նախարարության սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ։

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular