ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավանտյուրիստի տհաս լսարանը չի կարող գիտակցել, որ տրանսպորտային ապաշրջափակման հարցում Երևանի ու Բաքվի շահերի միջև հավասարության նշան դնելը տգիտության ու էժանագույն պոպուլիզմի դրսևորում է. Վահե Դավթյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Էներգետիկ անվտանգության ինստիտուտի ղեկավար, էներգետիկ անվտանգության փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արագած համայնքում այսօր անցկացված թուրք-ադրբեջանական պրոպագանդայի շրջանակներում Ավանտյուրիստը հայտարարել է, որ ՛՛չենք կարող Ադրբեջանի տարածքով մենք ճանապարհ ստանալ, իսկ իրենք մեր տարածքով՝ ոչ՛՛:

Ավանտյուրիստը, ինչպես բազմիցս համոզվել ենք, ոչ միայն չի պատկերացնում տարածաշրջանի քաղաքական քարտեզը, այլև չունի տարրական հաշվարկ անելու ունակություն: Այլապես թուրք-ադրբեջանական պրոպագանդայի արդյունավետության բարձրացման համար կփորձեր այլ թեզեր կիրառել:

Ավանտյուրիստը շարունակում է շփվել բացառապես իր՝ կրթական չափազանց ցածր ցենզ ունեցող անհայրենիք լսարանի հետ: Այդ լսարանը դժվար թե հասկանա, որ Հայաստանի տարածքով թուրք-ադրբեջանական տրանսպորտային հաղորդակցության հաստատումը ռազմավարական նշանակություն ունի բացառապես Բաքվի ու Անկարայի համար: Մինչդեռ Ավանտյուրիստի կողմից առաջ քաշված ՛՛Նախիջևանով՝ Ռուսաստան՛՛ երթուղին լոգիստիկ առումով աբսուրդային է, անհեթեթ: (Այս ամենին բազմիցս հանգամանորեն անդրադարձել եմ, կարիք չկա կրկնվելու):

Ավանտյուրիստի տհաս լսարանը չի կարող գիտակցել, որ մշակվող տրանսպորտային-լոգիստիկ լուծումների շրջանակներում Երևանի ու Բաքվի շահերի ու հեռանկարների միջև հավասարության նշան դնելը տգիտության ու էժանագույն պոպուլիզմի դրսևորում է»:

 

 

 

 

 
 
 
 
  •  
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular