ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ձեռքներդ հեռու, շատ հեռու պահեք Հայոց Եղեռնից. Գևորգ Դանիելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Առնվազն նկատի ունեցեք, որ զոհերը Սրբադասված են և որևէ մեկին բարոյական իրավունք տրված չէ անտեսելու այս փաստը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը:

«Ձեռքներդ հեռու, շատ հեռու պահեք Հայոց Եղեռնից (սա վերաբերում է նաև նախկինում ցեղասպանագիտությունը սեփականաշնորհածներին, որոնց անտեղի վստահել են, մինչդեռ՝ Աստծոն է հայտնի, թե այդ ինչ շահ էր նրանց համար այդ ծանր թեման գրավիչ դարձրել)։

Առնվազն նկատի ունեցեք, որ զոհերը Սրբադասված են և որևէ մեկին բարոյական իրավունք տրված չէ անտեսելու այս փաստը։ Մյուս կողմից, Սահմանադրական դատարանը, անդրադառնալով «Հայ֊թուրքական» արձանագրություններին, մեկընդմիշտ արձանագրել է, որ Հայոց Ցեղասպանությունը պատմաբանների քննարկման և հաշտության թեմա չէ՝ մոռացեք։

Իսկ թրքասերներին առաջարկում եմ բացատրել, թե մեր «բարեկամ» թուրքերը ի՞նչ նպատակով էին ահաբեկչական խմբավորումներ կենտրոնացրել 44֊օրյա պատերազմի օրերին, ինչքա՞ն խաղաղ բնակիչներ են բնաջնջել և երբևէ Էրդողանը և Ալիևը հռչակվելո՞ւ են մարդասպաններ...»,-գրել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular