ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (մարտի 29)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Մադագասկար՝ Ապստամբության հերոսների հիշատակի օր, Ռուսաստան՝ Իրավաբանական ծառայության աշխատողների օր, Չինաստան՝ Երիտասարդության օր, Կենտորաաֆրիկյան Հանրապետություն՝ Բոգանդիի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1912 - վախճանվել է գրող և դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանը:

1920 - Ղաբաղյան ապստամբության ժամանակ Երևանից օգնության ուղարկված գնդապետ Թարվերդյանի զորախումբը հասել է Ղարաբաղ, որից հետո սկսվել են լայնամաշտաբ ռազմական գործողություններ:

1971 – վախճանվել է հայ խորհրդային դերասան Ավետ Ավետիսյանը:

2002 - Միացյալ Նահանգները հայտարարել են, որ պաշտոնապես վերացնում են Հայաստանին և Ադրբեջանին զենք վաճառելու ինը տարվա գործող արգելքը, և որ Ադրբեջանին կտրամադրվի 4.4 մլն դոլարի ռազմական օգնություն՝ մոտավորապես այնքան, որքան Հայաստանին:

2006 - Հայաստանյան բեռնատար ԱՆ ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Թեհրանի մոտակայքում գտնվող մարզական համալիրում՝ զոհեր չեն եղել, իսկ օդանավը այրվել է այն բանից հետո, երբ ինքնաթիռում գտնվող 12 անձինք դուրս են բերվել եւ տեղափոխվել անվտանգ վայր:

2007 - Թուրքիայի Աղթամար կղզում վերաբացվել է հայկական Սուրբ Խաչ եկեղեցին. վերանորոգված եկեղեցու կարմիր ժապավենը կտրել են Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը, Թուրքիայի մշակույթի նախարար Աթիլա Քոչը և Հայաստանի մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը:      

2009- որոշվել է, որ  Հայաստանից օդային տրանսպորտով մեկնող ուղևորները 10000 դրամ ելքի տուրքը պետք է վճարեն ավիատոմս ձեռք բերելիս, ոչ թե օդանավակայանում:

2015 - Գյումրիում տեղի է ունեցել «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքը, որը ուղեկցվել է միջադեպերով «Հիմնադիր խորհրդարանի» անդամներից մեկին դանակահարել են, հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ ձվեր նետել։

2019 - Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմը դատի է տվել Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանին Կոնստանտին Օրբելյանին տնօրենի պաշտոնից ազատելու համար:

2020 - Ֆրանսիայի ականավոր քաղաքական գործիչ, Պատրիկ Դևեջյանը մահացել է 75 տարեկան հասակում կորոնավիրուսից:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1430 - Օսմանյան Կայսրությունը գրավել է բյուզանդական Սալոնիկ քաղաքը:

1461 — Սպիտակ և Կարմիր վարդերի պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Թաուտոնի ճակատամարտը, որը հանդիսանում է այդ պատերազմի ամենաարյունալի ճակատամարտը:

1561 — ծնվել է իտալացի բժիշկ, ֆիզիոլոգ Սանտոնիո Սանկտորիուսը, որը աշխարհում առաջին անգամ հիվանդությունները ախտորոշելու համար սկսել է իրականացնել ջերմաչափում և պուլսի որոշում:

1638 — շվեդացի լյութերանականները հիմնադրել են առաջին մշտական բնակավայրը Դելավերում:

1778 — անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկը դարձել է առաջին եվրոպացին, որը ափ է իջել Վանկուվեր կղզում:

1795 - գերմանացի մեծանուն երգահան ու դաշնակահար Լյուդվիգ վան Բեթհովենը առաջին անգամ համերգ է տվել Վիեննայում:

1798 - ֆրանսիացիները հայտարարել են Հելվետիկյան հանրապետություն ստեղծելու մասին, որը հետագայում դարձել է Շվեյցարիա:

1831 - բոսնիացիներն ապստամբել են Օսմանյան Կայսրության դեմ:

1848 - Նիագարա գետի սառցակալման պատճառով Նիագարայի ջրվեժը դադարել է թափվել մոտ 30 ժամ:

1849 - Միացյալ Թագավորությունը գրավել է Փենջաբը:

1851 - Ռուսաստանում ստեղծվում է «Կովկասյան գրաքննական կոմիտեն»:

1864 - Մեծ Բրիտանիան Հունաստանին է հանձնել Իոնական կղզիները:

1871 - Վիկտորիա թագուհին բացել է Ալբերտ թագավորական սրահը:

1886 — հաղթանակ տոնելով` Իոհաննես Ցուկերտորտի նկատմամբ Վիլհելմ Ստեյնիցը դարձել է շախմատի առաջին պաշտոնական չեմպիոնը:

1891 – վախճանվել է ֆրանսիացի նկարիչ Ժորժ Սյորան:

1912 - ենթադրաբար վախճանվել է Անտարկտիդայի անգլիացի հետազոտող Ռոբերտ Սկոտը:

1940 - Անգլիայի բանկը թողարկել է առաջին թղթե փողերը, որոնք ունեցել են կեղծման դեմ բարձր պաշտպանվածություն՝ թղթի մեջ խրված բարակ մետաղական թել, սպիրալ:

1947 - Մադագասկարի բնակիչներն ապստամբել են ֆրանսիական տիրապետության դեմ:

1949 — վախճանվել է ռուս խորհրդային մանրէաբան, համաճարակաբան, ակադեմիկոս Նիկոլայ Գամալեան:

1967 - Ֆրանսիայում ջուրն է իջեցվել առաջին միջուկային սուզանավը:

1974 - Չինաստանի Սիան քաղաքի շրջակայքում բնակիչները պատահաբար հայտնաբերել են հազարավոր զինվորների արձաններ՝ «Տերրակոտյան բանակը», որը հողի տակ է գտնվել ավելի քան 2 000 տարի:

1982 – վախճանվել է գերմանացի կոմպոզիտոր Կառլ Օրֆը:

1992 – հիմնադրվել է Ռոսատոմը, Ռուսաստանի դաշնության միջուկային համալիրի կարգավորիչ մարմինը:

2004 - Իռլանդիայում աշխարհում առաջին անգամ ընդունվել է օրենք ծխախոտի արգելման մասին, համաձայն որի արգելվում է ծխելը աշխատատեղերում, նաև սրճարաններում ու ռեստորաններում:

2004 - Բուլղարիան, Ռումինիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Սլովակիան և Սլովենիան դարձել են ՆԱՏՕ-ի լիիրավ անդամներ:

2008 - մոտ 35 երկիր և 350 քաղաք են մասնակցել Երկրագնդի ժամ միջազգային գործողությանը:

2010 - Մոսկվայի մետրոյում տեղի են  ունեցել ահաբեկչական գործողություններ, որի արդյունքում զոհվել է 41 և վիրավորվել 88 մարդ:

2020 — վախճանվել է լեհ կոմպոզիտոր և խմբավար Քշիշտոֆ Պենդերեցկին:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular