ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարո՞ղ է մի թուրք «նվիրյալ» վաղը գնի ԵՊՀ-ն, մյուսը՝ Մատենադարանը, հաջորդը՝ ցեղասպանության թանգարանը. ԱԺ պատգամավոր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կար ժամանակ, որ բոլորին քննադատում էինք պետական կառույցները վաճառելու համար. կոնյակի գործարանները վաճառվել են, որ հիվանդանոցները մասնավորեցվել, որ մարզահամերգային համալիրը էլ պետական չէ, որ դպրոցներն ու մանկապարտեզները փակվում են ու վաճառվում, որ այգիները սեփականատերեր ունեն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հետո եկավ ժամանակ, որ սկսեցինք խոսել «հանրային գերակա շահ», «ապօրինի գույքի բռնագանձում» տերմիններով...

Այսօր համալսարանների շենքերն ենք վաճառում... Լո՞ւրջ... Էդ գյուղերում էլ, որ ասեցիք ու մի երկու հոգի ծափ տվեցին, դա նշանակում է «հանրային կարծիք» եւ ճանապարհ դեպի անօրինությո՞ւն։ Էդ գյուղացիների համար մեծ հաշվով մեկ է, թե դուք ինչ կծախեք, քանի որ իրենք հայրենիք կորցնելուց հետո, դեռ ուրախ ծափ են տալիս ու հանրահավաքի ժամանակ էլ մրցում իրար հետ, թե ո՞ւմ գյուղի անվանական պաստառը ավելի բարձր կպահվի:

Իրենց համար միեւնույն է, որ հարեւանի տղայի «մի բուռը» դեռ հանգրվան չունի։ Հիշեցնե՛մ,կան շատ մարդիկ, որ իրենց սկզբնական ճանապարհից չեն շեղվել ու էլի չեն թողնի կպնեք որեւէ գույքի՝ առավել եւս վաճառք ձեր խաղաղասիրական մոտիվներով...

Կարո՞ղ է պատահի մի թուրք «նվիրյալ» վաղը կամ մյուս օրը գնի ԵՊՀ ֊ն, էն մյուսը՝ Մատենադարանը, հաջորդը՝ ցեղասպանության թանգարանը...

Կեցցե՜ն , ասածներդ չհասկացող անդարդները...

Պատառ ֊ պատառի նոր ժամանակներ»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular