ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արա Այվազյանն ապրիլի 1-ին կմեկնի Մոսկվա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ապրիլի 1-ին մեկնելու է Մոսկվա։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին Այվազյանը հայտարարեց այդ մասին` պատասխանելով հարցին, թե առաջիկայում հանդիպում նախատեսվա՞ծ է Ադրբեջանի արտգործնախարարի հետ։

«Մեկնելու եմ Մոսկվա՝ ԱՊՀ շրջանակում արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու»,–ասաց նախարարը։

Նրա խոսքով` այս պահի դրությամբ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ եռակողմ կամ երկկողմ հանդիպում նախատեսված չէ։ Սակայն արտաքին գործերի նախարարների խորհրդի շրջանակում շփումներ, բնականաբար, կլինեն տարբեր գործընկերների հետ։

Հիշեցնենք, որ մարտի 26-ին ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արա Այվազյանի և Ջեյհուն Բայրամովի հետ:

Նա նշել էր, որ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 2–ին ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի շրջանակներում:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular