ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի հավաքականը լավ աշխատանք կատարեց. Կարլ Արնասոն

ՍՊՈՐՏ

Ֆուտբոլի Իսլանդիայի հավաքականի պաշտպան Կարլ Արնասոնը մեկնաբանել է 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի J խմբի երկրորդ տուրի խաղում Հայաստանի հավաքականից կրած պարտությունը 0:2 հաշվով: Իսլանդական «Ռեյկյավիկի» 38-ամյա ֆուտբոլիստը մեկնարկային կազմում ընդգրկվել էր այն բանից հետո, երբ Ռագնար Սիգուրդսոնը վնասվածք էր ստացել նախավարժանքի ժամանակ:

«Նման անսպասելի բաներ կարող են լինել, դուք պարզապես պետք է պատրաստ լինեք: Ստացվեց բարդ հանդիպում, չկարողացանք ստեղծել բավականաչափ գոլային պահեր: Այս խաղում նման չէինք մեզ: Բաց թողած գոլերի համար չեմ կարող մեղադրել որևէ մեկին: Պետք համախմբենք որպես թիմ ու շարժվենք առաջ:

Սա մեր բարդ հանդիպումներից մեկն էր: Այստեղ խաղալը հեշտ չէ: Առաջին հարկում վատ չէինք խաղում, սակայն խնդիրներ ունեցանք երկրորդ հարկում պայքարի ժամանակ: Հայաստանի հավաքականը լավ աշխատանք կատարեց: Նրանք լավ էին պայքարում յուրաքնաչյուր գնդակի համար և զոհաբերում իրենց ցանկացած դրվագում»,- Կարլ Արնասոնի խոսքը մեջբերում է RÚV-ը:

Հիշեցնենք, որ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում Հայաստանի հավաքականը 2 գոլերը խփել էր ընդմիջումից հետո և առաջին անգամ 2 հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնության ընտրական փուլերում: Խոակին Կապառոսի գլխավորած թիմը հաջորդ ընտրական հանդիպումը կանցկացնի մարտի 31-ին՝ Երևանում մրցելով Ռումինիայի հավաքականի հետ:

ԱԱ-2022-ի ընտրական փուլի J խմբի երկրորդ տուրից հետո Հայաստանի ու Գերմանիայի հավաքականներն ունեն 6-ական միավոր, Ռումինիան ու Հյուսիսային Մակեդոնիան՝ 3-ական, իսկ Իսլանդիան ու Լիխտենշտեյնը կրել են 2 պարտություն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular