ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանը ապրիլի 24-ին հաշտության առաջարկ կանի հայերին` կոտրելով հայկական ազգային իմունիտետը և գրավելու Հայաստանը առանց զենքի. Նաիրի Հոխիկյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Լրագրող, հաղորդավար  Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Էրդողանը ապրիլի 24-ին հաշտության առաջարկ կանի հայերին․
 
Թուրքիայից ազդակներ եմ ստանում, որ ապրիլի 24-ին թուրքական իշխանությունը դիվանագիտական «ձիու քայլ» է անելու՝ վերջնականապես կոտրելու հայկական ազգային իմունիտետը և գրավելու Հայաստանը առանց զենքի։
Էրդողանը ցավակցություն կհայտնի «Մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձությունների (ցեղասպանության) երկու կողմի զոհերի» համար և կառաջարկի նոր էջ բացել երկու պետությունների հարաբերությունների համար։
Էրդողանը պատրաստակամություն կհայտնի բացել Հայաստանի հետ սահմանները, վերագործարկել ճանապարհները և երկաթուղիները, սկսել առևտուրը և համատեղ տնտեսական խոշոր ծրագրեր։
 
Սա այն համեղ պատառն է, որի մեջ դրված թույնը կսպանի հայկական պետականությունը։
 
Ապրիլի 20-30-ի ընթացքում Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, որ հունիսի 20-ին կազմակերպվեն արտահերթ ընտրությունները, բայց երբ Էրդողանը անի այդպիսի հաշտության առաջարկ, ՀՀ վարչապետը անպայման կօգտագործի առիթը և կդիմի ժողովրդին՝ նոր, լավ կյանք սկսելու և ընտրությունները չեղարկելու հարցով, ինչին մեծ թվով մարդիկ կպատասխանեն ԱՅՈՈՈՈ՝ առանց հասկանալու, որ «այո» ասում են իրենց ու իրենց զավակների մահվանը։
 
Պատրաստ լինենք այսպիսի սցենարին։ Մենք՝ «անուղեղ հայրենասերներս», պարտավոր ենք ամեն ինչ անել, որ ձախողենք թուրքական կողմի այդ ծրագիրը։ Հայաստանի ճակատագիրը չեն կարող տնօրինել մի խումբ արկածախնդիր «անհայրենիք տականքներ»։ Թուրքիայի սահմանը կբացվի մի օր, բայց ոչ հիմա և ոչ այսպես։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular