ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միսակ Բաբաջանյանը հրաժարվել է պատգամավորի պաշտոնը ստանձնելուց. ով կփոխարինի Սուրեն Գրիգորյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատագամավոր Սուրեն Գրիգորյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հաստատեց Սուրեն Գրիգորյանը:

Մեր այն հարցին, թե ով է ստանձնելու պատգամավորի իր պաշտոնը Միսակ Բաբաջանյանը, թե Վահագն Ալեքսանյանը, պատասխանեց. «Որքանով ինձ հայտնի է Միսակ Բաբաջանյանը հրաժարվել է պատգամավորի պաշտոնը ստանձնելուց, և եթե պրն Բաբաջանյանը չի ստանձնում, ապա, ըստ ցուցակի, Վահագն  Ալեքսանյանն է լինելու»,- նշեց Սուրեն Գրիգորյանը:

Վերջինս հրաժարվեց մեկնաբանել հարցը, թե արդյոք ստացել է փոխնախարարի պաշտոնը զբաղեցնելու առաջարկ՝ հավելելով. «Արդարադատության փոխնախարարի պաշտոնը զբաղեցնում են վարչապետի որոշման հիման վրա, եթե այդպիսի  որոշում լինի, բոլորին պարզ կլինի: Այդ մասին նախօրոք խոսելու իմաստ չեմ տեսնում»,- եզրափակեց Սուրեն Գրիգորյանը:

Զվարթ Պետրոսյան

 
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular