ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարծում եմ փոփոխությանը կողմ կլինեմ. Արամ Սահակյանը քաղաքականությամբ զբաղվելու մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մամուլում լուրեր էին պտտվում, որ բժիշկ, պլաստիկ միկրովիրաբույժ Արամ Սահակյանը պատրաստվում է քաղաքականություն մտնել։ Ավելին, ասվում էր, որ նա անդամագրվելու է «Հայրենիք» կուսակցությանը։

ArmDaily.am-ի հետ զրույցում Սահակյանը, սակայն, ժխտեց «Հայրենիք» կուսակցությանը միանալու մասին լուրերը։

«Ճիշտն ասած ես երբեք կուսակցական չեմ եղել և դեռևս ոչ մի առաջարկ էլ չեմ ստացել և չեմ էլ առաջարկել, բայց քաղաքականությունն իհարկե շատ հետաքրքրում է ինձ այս պահին»,-ասաց պլաստիկ միկրովիրաբույժը։

Մեր հարցադրմանը, թե չի բացառում քաղաքականությամբ զբաղվելու մտադրությունը, նա ասաց, որ կուսակցության մասին խոսք անգամ գնալ չի կարող, քանի որ դեռևս ոչ մեկի հետ ոչ մի խոսակցություն չի ունեցել։

«Չեմ կարծում, որ կուսակցություն բացեմ, բայց վստահ եմ, որ համագործակցություն ինչ-որ ուժերի հետ ապագայում հնարավոր է իհարկե»,-նշում է Սահակյանը։

Իշխանական, թե ընդդիմադիր բևեռում է իրեն տեսնում մեր հարցին ի պատասխան ասաց.«Կարծում եմ փոփոխությանը կողմ կլինեմ»։

Մեր ճշգրտող հարցին՝ փոփոխություն նշանակում է ընդդիմադիր դաշտը, նա պատասխանեց.«Եթե կարելի է այդպես ասել, ապա այո»։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular