ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը պատերազմն ավարտված չի համարում և պատրաստվում է պատերազմի հաջորդ փուլին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանն արդեն հինգերորդ զորավարժություններն է անցկացնում, որոնք անցկացրել է կամ Թուրքիայի հետ համատեղ, կամ առանձին։ Այս անգամ Ադրբեջանը  զորավարժություններ է անցկացնում Նախիջևանում։ Այս թեմայով 1or.am  կայքը զրուցել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի հետ։

—Պարոն Վրթանեսյան, Ադրբեջանի կողմից անցկացվող այսքան զորավարժությունները արդյո՞ք նոր պատերազմ սկսելու մտադրությունների մասին չեն խոսում։

— Եթե խոսքը հենց վաղը սկսելու մասին է՝ դժվար թե, բայց ընդհանուր առմամբ Ադրբեջանը չի համարում պատերազմը ավարտած և իր բանակին, իր զինված ուժերը պատրաստում է պատերազմի հաջորդ փուլին։ Պատերազմ Հայաստանի դեմ, դա ակնհայտ է։ Երբ կլինի, ինչ պահի կսկսվի դժվար է ասել, բայց համոզված եմ, որ եթե հնարավորություն ունենան` միանշանակ այդ քայլին գնալու են։ Եթե ստեղծվի հարմար իրավիճակ միջազգային ասպարեզում օրինակ, եթե համարեն, որ կարող են մի անգամ էլ արկածախնդրություն անեն, այդ ժամանակ հաստատ գնալու են այդ քայլին։ Վստահ եմ, որ գնալու են։

—Քաղաքական տարբեր գործիչներ ռազմական գործողություններ սկսելու հայտարարություններ են անում, մասնավորապես՝ «Մուսաֆաթ» կուսակցության անդամ Թուրալ Աբասլի հայտարարել էր, որ «Հաջորդ Նովրուզը կնշեն Զանգեզուրում», հաշվի առնելով, որ նախորդ տարի այս ժամանակահատվածում, իրենք խոսում էին Շուշիում զորավարժություններ անցկացնելու և Կուբաթլիում փախստականների համար բազմաբնակարան շենքեր բացելու մասին, ապա արդյոք նրանց վերջին ռազմատենչ հայտարարությունները մեսիջներ չեն ուղղված հայկական կողմին։

— Նախ այդ կուսակցությունը նոր է, հետո իրենք նման հայտարարություններ անում են արդեն քսան տարուց ավելի, բայց այդ հայտարարությունները ուղղակի դատարկ հայտարարություններ էին, որովհետև այդ ժամանակ հայկական կողմը ի վիճակի էր Ադրբեջանին դիմագրավելու։ Ներկայիս իշխանությունների մեղմ ասած անփառունակ գործողությունների պատճառով Հայաստանը թուլացավ․ Հայաստանի ԶՈՒ-ն թուլացան և Ադրբեջանը ստացավ շանս իր սպառնալիքները իրագործելու։ Հիմա ամեն ինչ կախված է հետևյալից, որ մեր երկիրը կկարողանա սպառնալիքին դիմանալ, թե ոչ։ Իսկ այդ «Ճ» կլասի քաղաքական գործիչների հայտարարություններին այդքան էլ պետք չի ուշադրություն դարձնել։ Դա պարզապես քարոզչություն է և հոգեբանական ճնշում, այս պահին կարևորը մենք ենք, մենք հասկանում ենք, որ վտանգ կա և անկախ նրանից, թե այդ քաղաքական գործիչը նման հայտարարություններ կանի, թե չի անի, եթե մենք ի վիճակի ենք դիմակայել այդ մարտահրավերներին, ապա նման հայտարարությունները կոպեկի արժեք չունեն։

—Ադրբեջանի կողմից անընդհատ ռազմատենչ հայտարարություններին ի պատասխան ՀՀ վարչապետը խոսում է երկարատև խաղաղություն պահպանելու մասին։ Սակայն Ադրբեջանի և Թուրքիայի նման ռազմատենչ թշնամի ունենալու պարագայում, խաղաղություն կարող ենք պահպանել միայն այն ժամանակ, երբ ՀՀ բանակը որակապես և տեխնիկապես կգերազանցի թշնամի պետության բանակին։ Հայկական կողմը այս դեպքում ինչ կարող է անել և այս դեպքում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը կարո՞ղ է խոսել այն մասին, որ մոտ ապագայում նոր` մեզ համար ոչ նպաստավոր փաստաթղթեր կարող են ստորագրվել։

— Հայկական կողմ ասելով ում ի նկատի ունեք, եթե խոսքը բանակի մասին է, ապա Նիկոլ Փաշինյանը գրավեց բանակը, գեներալներին, ընբոստներին ուղարկեց չգիտեմ ուր, իսկ մնացածները իրեն հնազանդ են։ Առանձին բանակը ոչինչ անել չի կարող, առանձին որևէ հայտարարություն չի կարող անել և ինքն իրեն որևէ գործողություն անել չի կարող, եթե մեր վարչապետը կոպիտ ասած Ադրբեջանի կամակատարն է, հայկական կողմի անելիքները ինչ իմաստ ունի։ Ինչ վերաբերում է պայմանագիրներին, ապա այդ ստորացուցիչ պայմանագրերը արդեն Նիկոլի հայտարարություններով չեն, Նիկոլը տվյալ դեպքում ոչ մի բան չի նշանակում։ Այստեղ նշանակություն ունի ռեալ ուժերի բալանսը, իսկ Նիկոլի հայտարարությունների արժեքը միջազգային ասպարեզում հավասար է զրոի։ Միջազգային հանրության աչքերում Նիկոլ Փաշինյանը նույն  ձևի «Ճ» կլասի գործիչ է, ինչպես քիչ առաջ ձեր մեջ բերած ադրբեջանցի քաղաքական գործիչ Թուրալ Աբասը։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular