ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի է, թե ով կփոխարինի Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին, ով հրաժեշտ կտա իր պաշտոնին. 168.am

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախյան երկրորդ պատերազմից և Զոհրաբ Մնացականյանի հրաժարականից հետո՝ մասնավորապես 2020 թվականի նոյեմբերի 18-ին  ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակված Արա Այվազյանը մոտ ժամանակներս հրաժեշտ կտա այդ պաշտոնին: 168.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ նրան կփոխարինի ՀՀ ԱԳ փոխնախարար Արտակ Ապիտոնյանը:

«Մեր տեղեկություններով՝  լրջագույն քաղաքական տարաձայնություններ կան Արա Այվազյանի և ՀՀ իշխանությունների՝ մասնավորապես՝ նրանց վարած քաղաքականության, դրա իրականացման մշակույթի միջև: Իշխանական տարբեր պաշտոնյաներ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, հաճախ են ՀՀ ԱԳ նախարարի հետ չհամաձայնեցված կամ ՀՀ արտաքին պաշտոնական քաղաքականությանը հակասող հայտարարություններով հանդես գալիս, որոնք հետագայում խնդիր են դառնում դիվանագիտական կորպուսի համար:

Այդ տարաձայնությունները, ի դեպ,  սկսվել են Այվազյանի պաշտոնավարման հենց սկզբից և նրա՝ 2020 թվականի դեկտեմբերին Մոսկվա  կատարած այցից, որի շրջանակում Արա Այվազյանը բավականին կոշտ ձևակերպումներով հանդես եկավ Թուրքիայի տարածաշրջանային կործանարար քաղաքականության և հատկապես Արցախյան պատերազմում դերակատարության մասին, որից հետո տեղեկություններ տարածվեցին, որ դա բարկացրել է Փաշինյանին և խոսակցության պատճառ դարձել Փաշինյանի և Այվազյանի միջև: Նման դրվագներն այս ամիսներին քիչ չեն եղել և հատկապես վերաբերել են Թուրքիայի և տարածաշրջանի այլ երկրների հետ հարաբերությունների հեռանկարին: Հենց այդ պատճառով  է, որ վերջին ամիսներին  բազմիցս տարածվում են լուրեր Արա Այվազյանի հրաժարականի մասին, որն ինքը՝ նախարար Այվազյանը, համառորեն հերքում  է»:

Ավելին՝ սկզբնաղբուր

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular