ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


101 դպրոցում կան առարկաներ, որոնք չեն դասավանդվում ուսուցիչների բացակայության պատճառով. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մենք պարբերաբար ստանում ենք տեղեկություններ, որ մարզային մի շարք դպրոցներում չկան որոշ առարկաների ուսուցիչներ։ Ընդհուպ, առանձին դեպքերում երեխաներն ավարտում են դպրոցը՝ առանց տվյալ առարկան ուսումնասիրելու: «Փաստ» օրաթերթը դիմել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ խնդրելով պատասխանել՝ կա՞ն կոնկրետ հաշվարկներ, թե մարզային դպրոցներում որ առարկաների ուսուցիչների պակաս կա։ Նախարարությունից մեր հարցմանը պատասխանել են, որ 2021 թվականի հունվար ամսվա դրությամբ հանրապետության 9 մարզի 101 դպրոցում կան առարկաներ, որոնք չեն դասավանդվում ուսուցիչների բացակայության պատճառով։ «Չդասավանդվող առարկաների թիվը 18 է, իսկ նախնական հաշվարկներով առկա է շուրջ 695 ուսուցչի կարիք»,- նշված է պատասխանում՝ հավելելով, որ այս թվերն անընդհատ փոփոխվում են: Նույն պատասխանից նաև պարզ է դառնում, որ ամենաշատը ուսուցիչների պակաս կա Կերպարվեստ (86), Երգ, պար, երաժշտություն (80), Հայ եկեղեցու պատմություն (79) առարկաների պարագայում, ամենաքիչը՝ Մայրենի (1), Մաթեմատիկա (5) և Ռուսաց լեզու (7) առարկաների:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular