ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ է վերադառնում

ՍՊՈՐՏ

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր առավոտյան ևս մեկ բուժզննում է անցել։ Այս մասին հայտնում է Football Italia-ն։

Սպասվում է, որ Մխիթարյանը շարք կվերադառնա արդեն ապրիլի 8-ին Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի՝ «Այաքսի» դեմ առաջին խաղին։

Մխիթարյանն այսօր ժամանել է Villa Stuart կլինիկա, որպեսզի բուժզննում անցնի և գնահատի սրունքի վնասվածքի վիճակը։

Հիշեցնենք, որ նա վնասվածք էր ստացել ԵԼ 1/8 եզրափակչի՝ «Շախտյորի» դեմ առաջին խաղում:

Հավելենք, որ Մխիթարյանը վնասվածքի պատճառով չկարողացավ միանալ Հայաստանի հավաքականին՝ ԱԱ որակավորման փուլի մեկնարկային հանդիպումներում։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular