ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Զոհվել են մի քանի հազար պատանիներ, ո՞վ է պատասխան տալու դրա համար». Գրիգորյանը Ադրբեջանի հետ պատերազմի մասին

ՍՊՈՐՏ
sport-express.ru-ն գրում է, որ «Տամբով» և «ԲԿԱ-Խաբարովսկ» ֆուտբոլային ակումբների նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը «sport-express.ru»-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում Հայաստանի ու Ադրբեջանի միջև զինված հակամարտությունը:
 
- Դուք աշխատել եք Հայաստանում Ադրբեջանի հետ պատերազմի տարիներին: Սարսափելի՞ էր:
- Վախ չկար: Դա բոլորովին այլ վիճակ էր, հատկապես տեղական խաղացողների շրջանում: Ես կասեմ այնպես, ինչպես կա. համայն հայության համար դա շատ ինտիմ թեմա է: Ես աշխատում էի բավականին մեծ ակումբում: Որպեսզի հասկանալի լինի, մեր թիմի անդամներից պատերազմ են մեկնել և վիրավորվել, իսկ երեքը զոհվել են: Կարծում եմ, որ տեղի ֆուտբոլիստներից շատերը դեռ ուշքի չեն եկել:
- Դժվա՞ր էր ֆուտբոլիստներին պատրաստել խաղերին, երբ նրանք բոլորովին այլ բանի մասին են մտածում:
- Այս իրավիճակում ես կարող եմ միայն մեկ բան պատասխանել: Դա շատ մեծ ողբերգություն էր համայն հայության համար:
- Ի՞նչ եք մտածում Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին:
- Դա հայ ժողովրդի գործն է: Այդ պատերազմը մեծ փոփոխություններ է մտցրել երկրի կյանքի ու տնտեսության մեջ: Իմ ներսում ես նկատել եմ, որ մտովի փոխվելու ժամանակն է եկել: Այդ պատերազմում մի քանի հազար երիտասարդ տղաներ են զոհվել: Եվ ո՞վ է պատասխանատու դրա համար: Նրանք լավագույն տղաներն էին, նրանք պաշտպանում էին իրենց երկիրը, նրանք առաջնագծում էին: Ինձ մոտ շատ հարցեր են առաջացել, որոնց ես ինքս ինձ պատասխան եմ տվել:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
 
 
 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular