ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատարանը պետք է կարճի գործը. Սեյրան Օհանյանը՝ ՍԴ հայտնի որոշման մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՍԴ-ն ասել է իր խոսքը այդ հոդվածի սահմանադրականության հետ կապված, ես կարծում եմ, որ դատարանն էլ այսօր իր խոսքը պետք է ասի եւ հանցակազմի բացակայության պատճառով պետք է կարճի բոլորի նկատմամբ: Այս մասին, այսօր՝ մարտի 30-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Նշենք, որ այսօր դատարանում նախատեսված է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատակն նիստը:

«ՍԴ-ի որոշումը ճիշտ որոշում է, ամեն դեպքում այդ որոշումը եւս մեկ անգամ փաստում է, որ այս հոդվածով նաեւ քաղաքական հետապնդում է եղել մեր նկատմամբ: Ես դեռ այն ժամանակ ասել էի, որ չեմ հասկանում մեղադրանքի էությունն իմ նկատմամբ: Ես այն ժամանակ (նկատի ունի 2008 թվականի մարտի 1-ին-խմբ) գլխավոր շտաբի պետ եմ եղել: Ուզում եմ հիշեցնել, որ 2008-ի դեկտեմբերի 25-ին է «Պաշտպանության մասին» օրենքը փոխվել եւ ԳՇ պետը դարձել զորային կառույցի ղեկավար: Ես երբ եղել եմ ԳՇ պետ, ես հրամանատար չեմ եղել: Մեղադրանքի հիմքում դրված էր այն, որ ես ընթերցել եմ արտակարգ դրության հրամանագրի համաձայն , թե զինված ուժերն ինչ խնդիրներ պետք է կատարեն: Զինված ուժերը պետք է կատարեն պետական պահպանության օբյեկտների պահպանության խնդիրը: Պարզապես ընթերցել եմ եւ այսօր դատարանը պետք է իր որոշումն ընդունի»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ մարտի 26-ին Սահմանադրական դատարանը ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածը ճանաչել է Սահմանադրության 78-րդ (համաչափության սկզբունքը) եւ 79-րդ (որոշակիության սկզբունքը) հոդվածներին հակասող եւ անվավեր։

Նշենք, որ այս հոդվածի հատկանիշներով է մեղադրանք առաջադրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրվի, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գեւորգյանի նկատմամբ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular