ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ներկայացվել է Ձմեռային օլիմպիական խաղեր 2026-ի պաշտոնական տարբերանշանը (լուսանկար)

ՍՊՈՐՏ

Երեքշաբթի ներկայացվել է 2026 թվականին իտալական Միլան և Կորտինա դ’Ամպեցո քաղաքներում անցկացվելիք Ձմեռային օլիմպիական խաղերի պաշտոնական տարբերանշանը: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով Միջազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությանը:

Futura անվանումն ստացած տարբերանշանը քվեարկության ժամանակ ստացել է 74 տոկոս ձայն՝ շրջանցելով Dado անունով տարբերակին: Քվեարկությանը մասնակցել է 871 000 մարդ: Տարբերանշանները ներկայացվել էին մարտի 6-ին Սան Ռեմոյում կայացած երաժշտական փառատոնի շրջանակներում:

Օլիմպիական խաղերի տարբերանշանն առաջին անգամ ընտրվել է համազգային քվեարկությամբ: Այն իրենից ներկայացնում է 26 թվի ոճային պատկերումը մոխրագույնով:

Օլիմպիական խաղերն անցկացվելու են 2026 թվականի փետրվարի 6-26-ը:  

 

 

   
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular