ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը՝ Արցախի բնակավայրերի վերականգնմանը նվիրված դրամահավաքին նվիրատվություն կատարելու կապակցությամբ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր, Լոս Անջելեսում, «Իմ Արցախ» խորագրի ներքո մեկնարկում է Հայաստան Համահայկական հիմնադրամի ամենամյա դրամահավաքը: Հայրենիքի և Սփյուռքի մեր հայրենակիցներն իսկապես բացառիկ հնարավորություն ունեն իրենց նվիրումն ի ցույց դնելու առ հերոսական Արցախն ու նրա ժողովուրդը:

Ապիրլյան քառօրյային հաջորդած ժամանակաշրջանը ցույց տվեց, որ Արցախն ի զորու է միավորել համայն հայության մղումները, երազանքերն ու իղձերը: Խորապես համոզված եմ, որ այսօր Արցախում է թաքնված յուրաքանչյուր հայի հպարտությունը, ինքնասիրությունն ու արժանապատվությունը:

Աշխարհի չորս ծագերում ապրող ոչ մի հայ իրավունք չունի զերծ մնալ իր ինքնությունը վերահաստատելու, հայ լինելու բերկրանքն արցախցի հայրենակիցների հետ կիսելու այս բացառիկ հնարավորությունից:

Ուստի՝ 100 միլիոն դրամ գումարով միանալով նվիրատուների հոծ բանակին՝ հորդորում եմ Հայաստանի և Սփյուռքի ազնիվ հայրենակիցներիս՝ ոչ մի վայրկյան չսակարկել, չքննել հայրենիքի նկատմամբ սերը, իսկ Արցախի հանդեպ՝ պարտքը:

Եվ ուրեմն ոչ թե իմ, քո, ձեր, այլ բոլորիս Արցախի համար՝ կատարենք նվազագույնը, որ կարող և պարտավոր ենք անել:

Գագիկ Ծառուկյան

 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular