ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ենթադրենք վաղը Թուրքիան Ցեղասպանությունը ճանաչում է, ի՞նչ է տեղի ունենում․ Հովիկ Աղազարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ենթադրենք, որ Թուրքիան Հայոց ցեղասպանությունը ճանաչում է, ի՞նչ է տեղի ունենում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Դիտարկմանը, թե Հայաստանն աշխարհից խնդրում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն հիմա հայտարարություններ է տեսնում, որ ՀՀ-ն ուզում է ցեղասպանողների հետ հարաբերություն կառուցել, Աղազարյանն արձագանքել է․ «Իսկ աշխարհը, որ ասում է՝ Թուրքիա, եթե մի քիչ համը հանես, Ցեղասպանությունը կճանաչեմ, դա լա՞վ է»։

Դիտարկմանը, թե ՀՀ-ին դրանից «ոչ տաք է, ոչ սառը», պատգամավորն արձագանքել է․ «Ներողություն եմ խնդրում, հայ ժողովուրդ, վաղը որ Թուրքիան Ցեղասպանությունը ճանաչում է, ի՞նչ է տեղի ունենում դրանից հետո, «ուգլ» եք կոխում, բրդում եք, դու հայրենասեր ես, թե դավաճան ես»։

Լրագրողի արձագանքին, որ Ցեղասպանության ճանաչումը, նախևառաջ, բարոյական նշանակություն ունի, Աղազարյանն ասել է. «Է, այսպես, թե այնպես ողջ աշխարհը գիտի, որ Ցեղասպանություն եղել է, բարոյապես լավ զգա քեզ»։

Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերությունների վերանայման մասին իշխանության հայտարարություններին՝ Հովիկ Աղազարյանն ասել է․ «Մենք այսօր Թուրքիայի հետ գտնվում ենք թշնամական հարաբերությունների մեջ, բայց, մյուս կողմից, ես կարծում եմ, որ մենք պետք է հաշվի նստենք այն հանգամանքի հետ, որ ապրելու ենք այս տարածաշրջանում, և մեր ուժերը շատ համեստ են՝ նույնիսկ ցանկության դեպքում, թուրքերին և ադրբեջանցիներին այս տարածաշրջանից դուրս մղելու համար, հետևաբար պետք է միջազգայնորեն ընդունված համակեցության նորմերի շրջանակներում փորձենք ստեղծել հարաբերություններ, որ կարողանանք ապրել մեր հայրենիքում, և այդ հարաբերություններից չպետք է ո՛չ մեր ազգային շահը տուժի, ո՛չ էլ վտանգվի մեր պետականության ապագան»։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular