ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հնարավոր չէ թույլ քաղաքական իշխանության պայմաններում երկիրն ունենա ուժեղ բանակ և, հակառակը. Սենոր Հասրաթյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
 
«Հնարավոր չէ թույլ քաղաքական իշխանության պայմաններում երկիրն ունենա ուժեղ բանակ և, հակառակը... Այս օրինաչափությունը հատկապես տարածվում է այն պետությունների վրա, որոնք տարիներ շարունակ ապրում են «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» անորոշ վիճակում... Որքան էլ դառը, բայց ճշմարտությունն այն է, որ Հայոց զինուժն այսօր չունի այն երբեմնի հզորությունը, որի հիմքը դրվել է տասնամյակներ առաջ և շերտ առ շերտ (իր թերություններով հանդերձ) կերտվել տարիների համառ ու քրտնաջան աշխատանքով... Անկասկած է նաև, որ նա ի զորու չէ նորից դառնալու ուժեղ, քանի դեռ բանակից հասկացողները խոհեմաբար անում են այն, ինչ նրանց թելադրում են բանակից չհասկացողները...
Հ.գ.- Թույլերին կուրորեն հետևելով՝ շարունակելու է թուլանալ ոչ միայն բանակը, այլև Երկիրն՝ ընդհանրապես... Այստեղից հ ե տ և ու թ յ ու ն՝ մեզ անհրաժեշտ է ունենալ ուժեղ բանակ, իսկ ուժեղ բանակ ունենալու համար հարկավոր է ունենալ ուժեղ քաղաքական իշխանություն»:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular