Հայաստանում շարունակվում է արժեզրկվել ազգային արժույթը, որն ուղեկցվում է առաջին անհրաժեշտության ապրանքների գների աճով
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆtsargrad.tv-ն գրում է, որ Հայաստանում ԱՄՆ-ի դոլարի պաշտոնական փոխարժեքը գերազանցել է 530 դրամի հոգեբանորեն կարևոր շեմը: Մարտի 30-ին Կենտրոնական բանկը դոլարի փոխարժեք է սահմանել 530,7 դրամ: Ռուսական ռուբլու սահմանված պաշտոնական փոխարժեքը, որով Հայաստանի շատ բնակիչներ արտագնա վաստակի համար մեկնողներից փոխանցումներ են ստանում, սահմանվել է 6.99 դրամ: Վերջին օրերին այն գտնվում է նաև 7 դրամի հասնելու հոգեբանական կարևոր շեմին, ինչը բացասաբար է անդրադառնում բնակչության մի զգալի մասի եկամուտների վրա:
Ակնկալվում է, որ ազգային արժույթի շարունակական արժեզրկումը կհանգեցնի առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացման: Այս գործընթացը սկսվել է պատերազմի օրերին և դրանից հետո ընկած ժամանակահատվածում: Հայկական դրամն արդեն արժեզրկվել է մոտ 10%-ով: Ամենակարևոր ապրանքների գները զգալիորեն աճել են: Օրինակ` բուսական յուղի հետ կապված իրավիճակը դարձել է կրիտիկական, և այստեղ այն սրվել է նաև կապված ընդհանուր եվրասիական շուկայում գների աճով: Բուսական յուղը, սեպտեմբերի համեմատ, Հայաստանում թանկացել է ավելի քան 70%-ով: Վերջին օրերին Հայ Առաքելական եկեղեցու կողմից նշվող Զատկի տոնի նախօրեին, արտադրողները և մանրածախ առևտրականները ուռճեցրել են գալիք տոնի համար այնպիսի կարևոր սննդատեսակի արժեքը, ինչպիսին են հավի ձվերը:
Վերջին պատերազմի օրերին դրանց գինն արդեն իսկ աճել է ավելի քան 30%-ով, իսկ ներկայումս այն թանկացել է ևս կիսով չափ: Հայաստանում մեկ տասնյակ ձվի միջին գինն աճել է հասնելով աստղաբաշխական 170 ռուսական ռուբլու: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դեռ միայն ուսերն է թոթովում ասելով, որ իրենք ուսումնասիրություններ են սկսել ձվի շուկայի վերաբերյալ:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը