ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պուտինը դեռևս չի նախատեսում հանդիպել ԱՄՆ-ում ՌԴ դեսպանի հետ». Պեսկով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովի միջև հանդիպում դեռևս չի նախատեսվում:

Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ոչ, նախագահը դեռ նման ծրագրեր չունի», - ասել է Պեսկովը ՝ պատասխանելով հարցին, թե արդյոք  նախատեսվում է նման հանդիպում:

«Դուք գիտեք, որ դեսպան Անտոնովն ակտիվորեն խորհրդակցում է արտգործնախարարության, օրենսդիրների հետ, նա ակտիվորեն աշխատում է Մոսկվայում»,- հավելել է նա:

Հիշեցնենք՝ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը մարտի 20-ից Մոսկվայում է՝ երկկողմ հարաբերությունների վերաբերյալ խորհրդատվություններ անցկացնելու համար:

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular