ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նրանք թիմակիցներ են, կրում են նույն արժեքները, մտածում են նույն կերպ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եթե զարմանում եք, թե ինչպես է իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանը Քարվաճառը համարում ադրբեջանական, ապա իզուր: Իզուր այն իմաստով, որ եթե Նիկոլը Շուշին ու Շուռնուխը համարում է ադրբեջանական, ապա զարմանալու ոչինչ չկա, որ Աղազարյանն էլ Քարվաճառն է ադրբեջանական համարում: Նրանք թիմակիցներ են, կրում են նույն արժեքները, մտածում են նույն կերպ և, ի վերջո, հետապնդում են նույն շահը: Իսկ շահը մեկն է՝ ձևավորել հանրային կարծիք, թե այն տարածքները, որոնք հանձնվել ու հանձնվում են Ադրբեջանին Նիկոլի բանավոր պայմանավորվածության շրջանակում, ճիշտ է արվել, քանի որ դրանք հայկական տարածքներ չեն: Ի դեպ, նման կարծիք ու համոզմունք կարող է հայտնել ցանկացած իմքայլական կամ Նիկոլի հետևորդ: Լսեք և նայեք նրանց հարցազրույցները և հրապարակային խոսքը: Ակնհայտ է, որ մեր երկրում, հետպատերազմական շրջանում փորձ է արվում տարածքների հանձնումը արդարացնել այն թեզերով, թե դրանք հայկական չեն:

Սարսափելին այն է, որ հասարակության մի շերտ կա, որ հավատում է դրան, ավելին՝ իր շրջապատում քարոզում է այս մոտեցումները: Իշխանությունն էլ հենց սա է ուզում, այս նպատակն է հետապնդում: Դա է պատճառը նաև, որ մենք առանց հանրային լուրջ դիմադրության հանձնում ենք Արցախի և Հայաստանի բնակավայրերը: Եկեք մի պարզ իրողություն արձանագրենք՝ Արցախի սուվերեն տարածքների մեծ մասը հանձնվել են թշնամուն առանց մեկ փամփուշտ կրակելու, նույնը Սյունիքի գյուղերի մասով, նույնը կարող է վաղը լինել Տավուշի մարզի բնակավայրերի կամ տարածքների մասով: Ո՞րն է այս ամենի նպատակը: Եթե մի քիչ խորքից գանք, ապա ակնհայտ է դառնում, որ նպատակաուղղված քարոզչությունը սկսվել է դեռևս 2018թ.-ից, որն էլ իր հանգրվանին հասավ պատերազմի սանձազերծմամբ և պարտության արձանագրումով:

Հայկական կողմը պարտվեց գերազանցապես նաև այն պատճառով, որ իշխանությունների կողմից հետևողականորեն վարկաբեկվում ու կազմաքանդվում էր բանակն ու այն ինստիտուտները, որոնք պետք է ապահովեին այդ հաղթանակը: Այդուհանդերձ, արձանագրենք՝ ներկայումս Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության վառ ներկայացուցիչների կողմից շարունակվում է նույն քարոզչությունը, ըստ որի, թշնամին այնքան էլ թշնամի չէ, հայկական բնակավայրերը այդքան էլ հայկական չեն, պետք է մոռանալ այն, ինչ տեղի է ունեցել և սկսել քիրվայության գործընթաց: Դա այն դեպքում, երբ Ալիևը Երևանը, Զանգեզուրն ու Սևանը համարում է Ադրբեջանի պատմական տարածքներ ու հրաժարվում է վերադարձնել հայ գերիներին:

Կարեն Դանիելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular