ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսպես շարունակելու դեպքում մենք կվերածվենք բանանային հանրապետության՝ գլխատված գիտությամբ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարել էր, որ գաղափար ունեն վաճառել բուհերի շենքերն ու վաճառքի գումարով կառուցել ակադեմիական քաղաք։ Այս հայտարարությանն այսօր անդրադարձել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ասելով որ բուհերի շենքին վտանգ չի սպառնում, բայց շատ կցանկանա, որ Հայաստանում լինի ակադեմիական քաղաք։

Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի հետ։

Հարցին, թե փորձագետը ինչ կարծիք ունի այս գաղափարի մասին` Ատոմ Մխիթարյանը պատասխանել է․

«Գաղափարը, իհարկե, դրական եմ գնահատում և պետք է տեղեկացնեմ և վարչապետին և նախարարին, որ ակադեմիական քաղաք կառուցելու գաղափարը նոր չէ, դեռ յոթանասունական թվականնեից Խորհրդային ժամանակաշրջանում Հայաստանում արդեն փորձ արվել է և գործարկվել է նման քաղաք՝ դա Գիտավանն է, մինչ այսօր կա և գտնվում է Աշտարակին հարակից վայրում։ Այնտեղ կենտրոնացած են մի քանի գիտահետազոտական ինստիտուտներ, այդ թվում ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը, Ռադիոֆիզիկայի ինստիտուտը և այլն և այնտեղ հնարավորություն է ստեղծվել գիտնականներին բնակվելու, ինչպես նաև ասպիրանտներին՝ երիտասարդ գիտնականներին, որ հնարավորություն ունենան և բնակվել և աշխատել, այսինքն ապահովել համապատասխան ակադեմիական միջավայրը։ Այդպիսի միջավայրում շատ ավելի հեշտ է լինում գիտական արդյունք ստանալը և հատապես դրա ապրանքայնացումը, որովհետև գիտական այդպիսի քաղաքներում կամ ակադեմիական քաղաքներում ինտեգրված են և իրար հետ գործում են կրթությունը` հատկապես բարձրագույն կրթությունը, գիտությունը և կան բազմաթիվ ստարտափեր, որոնք անմիջապես գիտական արդյունքը ապրանքայնացնում են և ներդրնում տնտեսության տարբեր ճյուղերում։ Այս առումով պետք է ասել, որ, այո, գաղափարը շատ լավն է և դա իրագործելու համար բնավ անհրաժեշտություն չկա վաճառելու բուհերի շենքերը, հետո նոր կառուցելու այդպիսի մի քաղաք, որովհետև դա երկարատև գործընթաց է և անհրաժեշտ է ուղղակի ավելացնել գիտության ներդրումները և ոչ թե ինչպես անցած շաբաթ կառավարության որոշմամբ օրենքի դրույթից հանել գիտության ֆինանսավորման նվազագույն շեմը, այսինքն քչացնել գիտության ֆինանսավորումը։ Այսպես մենք առաջ չենք գնա, այլ կվերածվենք մի բանանային հանրապետության՝ գլխատված գիտությամբ»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular