ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զանգեզուրի միջանցքը կմիավորի թյուրքական աշխարհը. Ալիև

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ Ղարաբաղում պատերազմի ավարտից հետո ստեղծված նոր հնարավորությունների շարքում ամենակարևորը տրանսպորտային հաղորդակցությունն է, գրում է Interfax-ը:

«Պատերազմն ավարտվել է և դարձել պատմություն: Նոր հնարավորություններ են ի հայտ եկել: Դրանց թվում, կարծում եմ, ամենակարևորը տրանսպորտային հնարավորություններն են»,- չորեքշաբթի օրը ասել է Ալիևը թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի ոչ պաշտոնական գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ: Նա ասել է, որ ներկայումս Զանգեզուրի միջանցքի հետ կապված ակտիվ աշխատանքներ են տարվում:

«Այժմ Ադրբեջանի հնագույն հողը` Զանգեզուրը, խաղալու է թյուրքական աշխարհը միավորող դեր, քանի որ Զանգեզուրով անցնող տրանսպորտային հաղորդակցության, ենթակառուցվածքային նախագծերը կմիավորեն ողջ թյուրքական աշխարհը, ինչպես նաև լրացուցիչ հնարավորություններ կստեղծեն այլ երկրների, այդ թվում` Հայաստանի համար», - ասել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահը նշել է, որ ներկայումս Հայաստանը երկաթուղային կապ չունի իր դաշնակից Ռուսաստանի հետ:

«Այս կապը կարող է ստեղծվել Ադրբեջանի տարածքով: Հայաստանը երկաթուղային կապ չունի նաեւ հարևան Իրանի հետ: Նախիջևանի միջոցով` այս կապը նույնպես կարող է ապահովվել», - նշել է Ալիևը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular