ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը վաղը կազատվի զբաղեցրած պաշտոնից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպես տեղեկացրել ենք, Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է Հայկ Չոբանյանին Տավուշի մարզպետի պաշտոնից ազատելու հարցը: 

ՀԺ-ի տեղեկություններով, Չոբանյանը հնարավոր է նշանակվի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար: Չոբանյանից փորձեցինք ճշտել տեղեկությունը, սակայն նա մեր զանգերին չպատասխանեց:

 

Նրա կենսագրությունից տեղեկանում ենք, որ ՏՏ ոլորտում մարզպետը մեծ փորձ ունի: Մասնավորապես, 2006-2013 թվականներին Չոբանյանը եղել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն խորհրդի անդամ։ 2012 թվականին հիմնադրել է «Արփի սոլար» ընկերությունը։ 2014-2017 թվականներին աշխատել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն և «ՅուԱյԹի» ԷՔՍՊՈ ընկերության տնօրեն։ 2016 թվականին հիմնել է Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամը, 2018 թվականին՝ «Ֆրիներջի» ընկերությունը։ 

Չի բացառվում Տավուշի մարզպետ նշանակվի այսօր ՏՄՊՊՀ անդամի պաշտոնից հրաժարական տված Էդգար Ճաղարյանը: Վերջինս 2018 թվականի խորհրդարանական ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի կողմից Տավուշի մարզում առաջադրվել էր որպես պատգամավորի թեկնածու:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular