ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միջադեպ Կառավարության շենքի մուտքի մոտ (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում նաև խաղաղ պայմաններում բանակում մահացած զինծառայողների մայրերը, որոնք պնդում են, որ իրենց որդիները բանակում սպանվել են։ 

2010 թ. դեկտեմբերի 17-ին մահացած զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը վստահեցնում է, որ իր որդին Հադրութում սպանվել է հրամանատար Մարտին Ջհանգիրյանի կողմից, և տարիներ շարունակ հանցագործությունը կոծկվում է թե՛ իրավապահների, թե՛ բանակի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից։ 

Տիկին Իրինան այսօր մոտեցավ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանին, սակայն նրան չհաջողվեց վերջինիս հետ զրուցել։ 

Tert.am-ի հետ զրուցում տիկին Իրինան պատմեց, թե երբ փորձել է մտնել կառավարության շենք, անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել։ 

«Որդուս բանակ ուղարկեմ սպանեն, հետո էլ ինձ հետ այսպես վարվեն։ Ասում են՝ որդուս գլխին ուռուցք է եղել, դիահերձման ժամանակ ասել ենք՝ ցույց տվեք, բայց ցույց չեն տվել։ Որդիս հետախույզ է եղել, առողջ է գնացել բանակ, հրամանատարը խփել է գլխին, որդուս բերանն էլ սոսնձված է եղել։ Արդեն յոթ տարի է՝ մեղավորներին չեն պատժում»,- նշեց նա։

Տիկին Իրինան մանրամասնեց, որ Արմեն Հարությունյանը զինդատախազությունում աշխատելու տարիներից սկսած տեղյակ է եղել, թե որդուն իրական սպանողը ով է, բայց գործը կոծկվում է, քանի որ հրամանատարին հովանավորում է նաև ՀՀ ԶՈւ շտաբի պետ Մովսես Հակոբյանը։ Իրինա Ղազարյանի պնդմամբ՝ որդու սպանության վկա ոստիկանն էլ հիմա արտերկրում է։

«Էս տղան մոտեցավ ինձ, ասաց, որ որդուս սպանել են, բայց ուղարկեցին երկրից»,-ասաց նա։

Սևազգեստ մայրերից Նանա Մուրադյանն էլ նշեց, որ իր որդու՝ Վալերի Մուրադյանի սպանությունից, որը որակվել էր ինքնասպանություն, ևս 7 տարի է անցել, բայց կրկին գործը չի բացահայտվում։ «Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ հանդիպումից հետո դեռ ոչինչ չի փոխվել»,-նշեց նա։ 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular