ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (ապրիլի 1)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Թռչունների համաշխարհային օր, Երգիծանքի և հումորի համաշխարհային օր, Իրան՝ Իրանի Իսլամական հանրապետության օր, Կիպրոս՝ Կիպրոսի ազգային օր, Մալթա՝ Անգլիական ռազմաբազայի փակման օր, կամ Ազատության օր, Սան Մարինո՝ Ազգային օր, ՀԱՀ՝ Ընտանիքի օր, Ճապոնիա՝ Միյակո օդորի (պարի գարնանային փառատոն)։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1396 - Լենկ-Թեմուրը Ալանաց դռնով վերադարձել է Հարավային Կովկաս։

1657 – ծնվել է հնագույն գրիչ Ավետիք Եվդոկացին։

1878 – ծնվել է գրող, հայկական գրականության արձակի հիմնադիրներից մեկը հանդիսացող Արազին (Մովսես Հարությունյան)։

1904 - սկսվել է Սասունի վրա օսմանյան ուժերի հարձակումը հյուսիսից և հարավից: Նրանց դիմակայել են Հրայրի և Գևորգ Չաուշի ուժերը, սակայն ստիպված նահանջել  են Տալվորիկ:

1909 - Ադանայի իշխանությունների կարգադրությամբ թուրքերը ներխուժել են քաղաքի հայկական թաղամասեր և սկսել կոտորածն ու թալանը: Ջարդարարներին զոհ են դարձել հիմնականում կանայք, երեխաները և ծերունիները:

1920 - սկսվել է Հաճընի հերոսամարտը՝ Հաճըն քաղաքի ինքնապաշտպանական մարտերը թուրքական զորքերի դեմ։  

 – ծնվել է ականավոր բանասեր, լեզվաբան Գևորգ Ջահուկյանը։    

1930 - ծնվել է անվանի դերասան և ռեժիսոր Խորեն Աբրահամյանը։

1932 – ծնվել է հայկական ծագմամբ ֆրանսիացի կոմպոզիտոր Ժորժ Կառվարենցը։

1992 - առաջին անգամ ԼՂՀ-ի ռազմական ղեկավարությունը հայտարարել է, որ Աղդամի, Թովուզի և Լաչինի ուղղություններով հայտնվել են մոտ 50 հոգիանոց զինված թուրքական կազմավորումներ։

2002 - գլխուղեղի կաթվածից վախճանվել է «Արարատ»-ի «ոսկե կազմի» կենտրոնական պաշտպան Ալեքսանդր Կովալենկոն:

2009 - ըստ «Գազպրոմ»-ի և «Հայռուսգազարդ»-ի միջև կնքված պայմանագրի՝ Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի գինը դարձել է  154 ԱՄՆ դոլար 1000 խորանարդ մետրի համար` գործող 110-ի փոխարեն:

- Հայաստանում ուժի մեջ է մտել կոմունալ ծառայությունների` բնական գազի, էլեկտրաէներգիայի և ջրի համար սահմանված ավելացած նոր սակագները։

2010 - Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է, որ բնակչության կողմից սպառվող գազի 1 խորանարդ մետրը դառնում է 132 դրամ՝ գործող 96-ի փոխարեն։

2011 - Հայաստանի կառավարությունը որոշմամբ սոցիալապես անապահով ընտանիքների կողմից սպառվող գազի գինը նվազեցվել է մոտ 24 տոկոսով:

2016 – սկսվել է Քառօրյա պատերազմը․ լայնամասշտաբ ռազմական գործողությունները Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով։

2020 - Արցախի ԿԸՀ-ն հրապարակել է նախագահական ընտրությունների նախնական արդյունքները, ըստ որի անց է կացվելու ընտրությունների երկրորդ փուլ Արաիկ Հարությունյանի և Մասիս Մայիլյանի միջև:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

313 – վախճանվել է հռոմի կայսր Դիոկլետիանոսը։

568 — լանգաբորդները սկսել են իրենց ներխուժումը Իտալիա։

1778 — Նորօռլեանցի գործարար Օլիվեր Պոլլակը մտահղացել է դոլլարի նշանը՝ $։

1809 — ծնվել է ռուս դասկան գրող Նիկոլայ Գոգոլը։

1815 - ծնվել է Գերմանիայի առաջին կանցլերՕտտո ֆոն Բիսմարկը։

1873 – ծնվել է ռուս կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովը։

1875 — անգլիական «Թայմս» օրաթերթը դարձել է աշխարհում առաջին պարբերականը, որը հրատարակել է շաբաթական եղանակի տեսությանը։

1889 — Չիկագոյում վաճառքում հայտնվել է առաջին ավտոմատ աման լվացող  մեքենան, որը ստեղծել էր Ջոզեֆինա Կոկրեյնը։

1890 - բելգիացի Շառլ Վան Դեպուլեն ԱՄՆ-ում արտոնագրում է առաջին տրոլեյբուսը։

1891 — նկարիչ Պոլ Գոգենը Մարսելից ուղևորվել է Հաիթի։

1901 — տեղի է ունեցել 20-րդ դարի ամենախոշոր նավաբեկություններից մեկը․ թուրքական «Ասլանա» նավը Կարմիր ծովում խորտակվել է բախվելով ստորջրյա քարերին, որի հետևանքով զոհվել է 180 մարդ։

1922 — վախճանվել է Ավստրո-Հունգարիայի կայսր Կարլ 1-ինը։

1924 — Անտուան դե Սենթ Էկզյուպերին հրատարակել է իր առաջին պատմվածքը՝  «Օդաչուն»։

1933 — նացիստական Գերմանիայում տեղի է ունեցել հրեական ընկերությունների և խանութների համազգային մեկօրյա բոյկոտ։

1934 — ծնվել է խորհրդային, ամերիկյան և ռուսական ռադիո և հեռուստալրագրող Վլադիմիր Պոզները։

 1937 — Բիրման անկախացել է Հնդկաստանից։

 1938 — Շվեյցարիայում տեղի է ունեցել լուծվող սուրճի առաջին ցուցադրությունը։

1939 — Ֆրանկոն հայտարարել է իր լիակատար հաղթանակի մասին,ավարտվել է Իսպանիայի քաղաքացիական պատերազմը։

1940 — Նյու-Ջերսիում առաջին անգամ ցուցադրել են էլեկտրոնային միկրոֆոնը։

1967 - Մոսկվայում տեղի է ունեցել «Կովկասի գերուհին» սիրված ֆիլմի պրեմիերան։

1969 — Չինաստանի Կոմկուսի 9-րդ համաժողովը հայտարարել է  «կուլտուրական հեղափոխության»  ավարտը։

1976 – Սթիվ Ջոբսը և Սթիվ Վոզնյակը հիմնել են «Apple» համակարգիչներ և այլ տեխնիկա արտադրող ամերիկյան ընկերությունը։

1979 — Իրանում կայացել է հանրաքվե, ըստ որի՝ այաթոլլա  Հոմեյնին հայտարարել է Իրանի Իսլամական հանրապետության ստեղծումը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular