ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բացահայտվել են 16-ամյա երեխայի սպանության բոլոր հանգամանքները

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
      ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է մարտի 13-ին Սարի-Թաղում 16-ամյա տղայի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մարտի 13-ին ահազանգ էր ստացվել առ այն, որ Սարի-Թաղում գործող թիվ 47 դպրոցի դիմաց տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ Սարի-Թաղի 16-ամյա բնակիչը կրծքավանդակի առաջնային մակերեսին ստացել է կյանքի հետ անհամատեղելի՝ կտրած-ծակած թափանցող վնասվածք։

    Եվս 5 անձ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով՝ 104-րդ հոդվածի 1-ին մասի,34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի,113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, որի նախաքննությունը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ, իրականացվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում: Ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են դեպքի բոլոր հանգամանքները, շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը, անհատականցվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները:
    Նախնական քննության տվյալներով՝ մարտի 13-ին, Սարի-Թաղի անչափահաս բնակիչների միջև մի հարցի շուրջ թյուրընկալման պատճառով տեղի է ունեցել վիճաբանություն, որը հետագայում վերածվել է ծեծկռտուքի։ Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ ծեծկռտուքին մասնակցել են նաև Սարի Թաղի բնակիչներ Պետրոսյան եղբայրները (ծնված 1990, 1991 թթ.), որի ժամանակ էլ նրանցից կրտսերը նախապես իր հետ վերցրած դանակով հարվածել է 16-ամյա տղայի սրտի շրջանին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք:
      Վերջինս ստացած վնասվածքից մահացել է։ Նույն միջադեպի ժամանակ դանակի գործադրմամբ վնասվածքներ են պատճառվել նաև այլ անչափահասների՝ պատճառելով միջին և ծանր մարմնական վնասներ: Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ կրտսեր եղբորը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի և 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, իսկ ավագ եղբորը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի և 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով: Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular