ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իմ քայլը» փոխում է ընտրական օրենսգիրքն այնպես, որ վերջինս հակասում է Վենետիկի հանձնաժողովի տված առաջարկներին. Աղասի Ենոքյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ի կողմից ընդունված ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծին:

Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Իմ քայլը» փոխում է ընտրական օրենսգիրքն այնպես, որ վերջինս հակասում է Վենետիկի հանձնաժողովի տված առաջարկներին։

Սա դեռ ծաղիկներն են։ Գալիք ընտրությունների հիմնական մարտահրավերներից մեկն այն է լինելու, որ միջազգային կառույցները կա'մ չեն արձագանքի Հայաստանում ընտրությունների ժամանակ արվող բազմաթիվ կոպիտ խախտումներին ու հանցագործություններին, կա'մ էլ Նիկոլի իշխանությունը թքած կունենա այդ արձագանքների վրա։

Նախկինները միշտ ընտրական կեղծիքների ժամանակ իրենց թիկունքում զգում էին միջազգային հանրության զգոն հայացքը եւ աշխատումն էին լինել զգույշ, խախտել գաղտագողի, իսկ սրանք անելու են այնպես, ինչպես միշտ. ինչպես սուտ են խոսում, ինչպես գողանում են, ինչպես Շուշին ու Քարվաճառն են հանձնում՝ ակնհայտ ու ցինիկ։

Բացվել է լկտի ընտրական խախտումների էջը, եւ դրսից մարդ չկա, որ բռնի հանցագործի ձեռքը»։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular