ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԺ–ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին հարցը (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Նախագծին կողմ քվեարկեց 82 պատգամավոր: Նշենք, որ ընդդիմությունը դեմ էր նախագծի ընդունմանը: Այսպիսով նախագծի ընդունմամբ նախատեսվում է, որ քաղաքացին ընտրելու է 1 քվեաթերթիկ և առանց նշումի դնելու է ծրարի մեջ, հանվելու է ռեյտինգային ցուցակները և լինելու է պարզ համամասնական:

Հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանը հայտնեց, որ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում հավանության է արժանացել նախագծի՝ իր կողմից լրամշակված տրաբերակը: Նախագծից հանվել են կորոնավիրուսով պայմանավորված փոփոխությունների առաջարկները: «Նախագահի աշխատակազմի մեր գործընկերների կողմից արդեն իսկ մեզ տեղեկացվել է, որ կորոնավիրուսի կարգավորումների հետ կապված իրենք խնդիրներ են տեսնում: Այդ իսկ պատճառով ընդառաջ գնալով՝ բոլոր այդ կարգավորումներից, որոնք պետք է լինեին Ընտրական օրենսգրքում, մենք հրաժարվել ենք»,-ասաց պատգամավորն ու հավելեց, որ նախագծում կատարել են նաև տեխնիկական շտկումներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular