ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան շարունակում է հակահայկական քաղաքականությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օրերս ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է  Թուրքիայի հետ հարաբերությունների վերանայման մասին: Նա, մասնավորապես ասել է,  եթե գնում ենք տարածաշրջանի ապաշրջափակման, ապա մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պետք է լինեն այդ ուղղությամբ: Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի հետ։

— Պարոն Իսպիրյան, Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է ճիշտ ԱԽ քարտուղարի կողմից նման հայտարարություններ հնչեցնելը:

— Ուրեմն մեր մոտեցումները պետական  Թուրքիայի  հարաբերությունների հետ կապված վաղուց հստակ են եղել։ Դեռևս 2008-2009 թվականներին, երբ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փուլ սկսվեց, որը անհաջող ավարտ ունեցավ հենց Թուրքիայի մեղքով։ Այսինքն, Հայաստանը առաջարկեց Թուրքիային և եկան համաձայնության, որ պետք է առանց նախապայմանների կարգավորեն հարաբերությունները, բացել սահմանները և ստեղծել դիվանագիտական հարաբերություններ։ Հայաստանը խորհրդարան բերեց, Թուրքիան տարավ խորհրդարան, ստորագրվեցին արձանագրություններ, որոնք Թուրքիան հրաժարվեց ստորագրել և շարունակվեց Հայաստանի նկատմամբ թշնամական քաղաքականությունը, հակահայկական քաղաքականությունը։ Հիմա ինչ է նշանակում, որ մենք պետք է փոխենք մեր վերաբերմունքը կամ քաղաքականությունը։ Մենք Թուրքիային առաջարկել ենք առանց նախապայմանների հարաբերություններ սկսել, դրանից հետո էլ ինչը փոխենք։ Այսինքն, գնդակը մեր դաշտում չէ, Հայաստանը չի փակել սահմանը Թուրքիայի հետ, Հայաստանը չի հրաժարվել Թուրքիայի հետ հարաբերություններից կամ արգավորումից, Հայաստանը չի ցեղասպանության ենթարկել Թուրքիային, Հայաստանը Թուրքիային շրջափակման մեջ չի պահել, այլ հակառակը։ Անվտանգության խորհուրդի քարտուղարի հայտարարությունները ինձ համար շատ անհասկանալի են։

— ԱԳ նախարարը հայտարարել է, որ Թուրքիան այսօր պետք է ոչ պակաս շահագրգռված լինի կարգավորելու հարաբերությունները Հայաստանի հետ, բայց նաև նշել է, թե Թուրքիայի հետ որևէ բանակցություն, պայմանավորվածություն չունեն:

— ԱԳ նախարարի կողմից հնչած հայտարարությունը բավականին նորմալ եմ գնահատում, քանի որ ես տեղյակ չեմ, թե կուլիսներից այն կողմ իրենք բանակցություններ վարում են, թե ոչ այս անգամ այս պարագայում էլ իրենց հայտարարությունները շատ նորմալ են։ Եվ հայտարարությամբ արդեն ամեն ինչ ասված է լրացուցիչ մեկնաբանության կարիք չկա։ 

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular