ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լելե Թեփեի գործողության ընթացքում 650 զոհ ենք ունեցել, 44 տանկից 42-ը թողել ենք մարտի դաշտում. Գեղամ Նազարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Սա ավելի շատ ոչ թե ռազմական գործողություն էր հիշեցնում, այլ ցեղասպանություն՝ դիտավորությամբ։ Ամենամեղմ գհնահատականներով միայն այդ գործողության ընթացքում 650 զոհ ենք ունեցել։ 44 տանկից 42-ը թողել ենք մարտի դաշտում»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է քաղաքագետ Գեղամ Նազարյանն` անդրադառնալով 44-օրյա պատերազմի ընթացքում «Լելե թեփե»–ի գործողությանը։

«Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության կողմից անցկացված հետաքննության հիմնական նպատակն Արցախյան երկրորդ պատերազմի ելքը որոշած ջեբրաիլյան կամ Լելե թեփեի գործողությունն է, որն անցկացվեց հոկտեմբերի սկզբին, և որի հետևանքով ռազմաճակատում ադրբեջանաթուրքական կողմը ստացավ մեծ առավելություն, փաստացի վճռելով պատերազմի ելքը։

«Մեր գրոհող զորքը բուն օպերացիայի մասին իմացել է ընթացքի ժամանակ։ Զրահատեղխնիկան երկար ճանապարհ անցնելիս միշտ խնդիրներ է ունենում և այդ վիճակում դու տանես ու 100 կմ մարշ-բրասոկ արած զորքին հրահանգես մի բարդ գործողություն իրականացնել, դա ոչ այլ ինչ է, քան հանցագործություն»,- ասաց Նազարյանը` հավելելով, «Անմեղսունակություն էր, թե դավաճանություն այդ օպերացիան այդ ձևով իրականացնելը, ցույց կտա դատավարությունը»։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular