ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընտրություններին վերցնելու եք ձեր նախընտրած կուսակցության անունը կրող քվեաթերթիկը եւ դնելու ծրարի մեջ. Մարիա Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ընտրությունների ժամանակ քաղաքացիներն այլեւս քվեարկելու են միայն կուսակցություններից մեկի օգտին եւ ոչ թե նաեւ այդ կուսակցության ցուցակում ընդգրկված թեկնածուներից մեկի օգտին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը։

Պատգամավորը տեղեկացրել է, որ քվեաթերթիկի վրա քաղաքացիներն առհասարակ ոչ մի նշում չեն  անելու։

«Պարզապես վերցնելու եք ձեր նախընտրած կուսակցության անունը կրող քվեաթերթիկը եւ դնելու ծրարի մեջ։

Սա չի նշանակում, որ չեք իմանալու, թե վերջիվերջո ովքեր են ընդգրկված այդ կուսակցության ցուցակում։ Ցուցակները կհրապարկվեն նախապես։

Այս ընտրակարգը կոչվում է պարզ համամասնական»,– գրել է նա։

Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանն  առաջին ու երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հանել ռեյտինգային ընտրակարգը եւ ներդնել փակ համամասնական ցուցակներով ընտրակարգը:

Հայաստանում հունիսի 20–ին տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular