ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանից արտահանումը Իրան չի աճի ղարաբաղյան զինադադարից հետո. փորձագետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
rossaprimavera.ru-ն գրում է, որ Ռուսաստանից Իրան տրանսպորտային ուղիների օգտագործման հեռանկարների հարցը, որոնք կբացվեն ըստ Հայաստանի և Ադրբեջանի միջև Ղարաբաղի վերաբերյալ կնքված համաձայնագրի, մեկնաբանել է RusIranExpo ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխայլովիչ Շարովը:
 
 
«Ի՞նչ են խոստացել ղարաբաղյան զինադադարով: Հայկական կնքված ավտոմեքենաները անցնում են Ադրբեջանով և հասնում Ռուսաստան: Ճիշտ այնպես, ինչպես ադրբեջանական ավտոմեքենաները Հայաստանով անցնում են Նախիջևան»,- ասել է Շարովը:
 
«Հարավկովկասյան երկաթուղին պատկանում է Ռուսական երկաթուղիներին: Դեռ 2018 թվականին ասում էին, որ Հայաստանից Իրան երթուղին գործարկելու համար Նախիջևանում խոչընդոտներ չկան բացի արգելաձողը բարձրացնելը, ուրիշ ոչինչ պետք չէ: Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունը հավաստիացրել է, որ երեք ամսվա ընթացքում կարող է Նախիջևանի երկաթուղին հասցնել հայկական հատվածի մակարդակին»,- բացատրել է փորձագետը:
 
«Բայց այդ ճանապարհը Իրանից Ռուսաստան իրական տարանցման համար օգտագործելու հնարավորությունը ... իհարկե, կասկածելի է: Եթե արգելաձողը բարձրացվի երկաթուղին կսկսի աշխատել: Բայց ի հայտ կգան երկաթուղային սակագների հարցերը: Պետք է հասկանալ Անդրկովկասի հանրապետությունների ախորժակը, և մեր սիրելի Ադրբեջանի, և նաև Հայաստանի»,- ասել է Շարովը: «Կասպից ծովով գնալը և՛ ավելի լավ է, և՛ ավելի ճիշտ: Նույնիսկ Միացյալ Նահանգներում ամենաէժան երթուղին անցնում է Մեծ լճերով: Այնտեղով են անցնում հիմնական բեռնափոխադրումները: Լավագույն տարբերակը դա է», - եզրափակել է փորձագետը:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular