Մեծամորի դիահերձարանի տարածքում «Սպայկայի» սառնարան-մեքենաներն են.Նաիրա Զոհրաբյան
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՆաիրաԶոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Մեծամորի դիահերձարանի տարածքում «Սպայկայի» սառնարան-մեքենաներն են, որոնցից երկուսն արդեն դատարկ էր։ Յուրաքանչյուր մեքենայի կողքին խնկաման է դրված, որ խունկի բույրը ջարդի դիակի ծանր հոտը։ Դիահերձարանի շենքում մի սենյակ կա, որ ասես մատուռ լինի. իրենց որդիներին փնտրող մայրերը պատին փակցրել էին որդիների նկարները, մարմնի տարբեր մասերի դաջվածքների նկարները, որ նոր դիակ, կամ մարմնից մնացած կտոր բերելու դեպքում գոնե դաջվածքով նույնականացնեն։
Բժշկական համալսարանի ուսանողներն արդեն մի քանի ամիս է կամավոր են աշխատում Մեծամորի դիահերձարանում. երիտասարդ ուսանողները ե՛ւ դիահերձող են, ե՛ւ ծնողի համար զրուցակից, ու համբերատար լսում են որդուն կորցրած մոր պատմությունը։
Պատին փակցված նկարների միջից պոկեցի իմ ընկեր Գեղամ Նազարյանի որդու՝ Աբգարի նկարը, ում մարմինն արդեն գտել եւ հողին են հանձնել։
Այս պահին Մեծամորի դիահերձարանում մոտ 150 մարմին ու մարմնամաս կա եւ բոլորից ԴՆԹ-ն վերցված է։ Սպասում են պատասխանին։ Դիահերձարանի սառնարանում սպիտակ պլաստիկե տոպրակներով մարմիներ են ու այն, ինչ մնացել է զինվորների մարմնից։
Ոչ մի մարմնամաս, որից ԴՆԹ նմուշ վերցված չէ՝ ասացին, որ արդեն չկա։
Ես հասկանում եմ, որ որդիներին կորցրած մայրերը հույս ունեն, որ իրենց զինվորը մի օր բացելու է տան դուռը, բայց դիահարձարանում որոշ դիակներ կան, որոնց դեմքը պահպանված է եւ ճանաչելի է, եւ, կարծում եմ, պաշտպանության նախարարությունն է այն կառույցը, որ պիտի ծնողների հետ աշխատի եւ այդ ծանր նույնականացումն անի։ Մեծամորի դիահարձերանում իհարկե քիչ, բայց ճանաչելի դիակներ կան, որոնց հետեւից ոչ մեկը դեռ չի եկել։