ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքին որպես թշնամի չճանաչելը մեր ժողովրդի համար ընկալելի չէ. Մովսես Հակոբյանն՝ իր ազգական Արմեն Գրիգորյանի աղմկահարույց հայտարարության մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքը որպես հարևան ուրիշ տեղ չի գնալու, սակայն նրան որպես թշնամի չճանաչելը, կարծում եմ, որ մեր ժողովրդի համար ընկալելի չէ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Մովսես Հակոբյանը:

Լրագրողները գեներալին հիշեցրել են, որ թուրքի մասին խոսել է իր ազգականը՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ ցանկանալով իմանալ՝ արդյո՞ք նրա հետ խոսել է այդ հայտարարություններից հետո: Գեներալը բացասական պատասխան է տվել:

Հակոբյանը համամիտ չէ պնդումների հետ, որ թուրքերի հետ հարաբերություններում պետք է շտկումներ անել:

Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հարցին, թե արդյոք Թուրքիային համարում է թշնամի պետություն,  ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել էր.  «Նայեք, ես ասեցի, որ տարածաշրջանում շատ բաներ են փոխվել, մենք նոր էլ քննարկում էինք, որ հնարավորություն կա ընդհանուր տարածաշրջանի ապաշրջափակման ․․․ եթե մենք գնում ենք տարածաշրջանի ապաշրջափակման, ապա մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պիտի լինեն»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular