ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի քաղաքական ուժերին կոչ ենք անում ողջամիտ փոխզիջումներ որոնել. ՌԴ ԱԳ փոխնախարա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն «Նովոյե Վրեմյա» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է ՀՀ ներքաղաքական իրավիճակին: Հարցին՝ Հայաստանում կայանալիք արտահերթ ընտրություններում Մոսկվան արդյոք ունի՞ ֆավորիտներ, նա պատասխանել է.

«Հայաստանի ներքաղաքական դաշտում տեղի ունեցած գործընթացները մենք դիտարկում ենք իբրև սուվերեն երկրի ներքին գործ: Իհարկե, մենք չենք կարող անմասն մնալ այն ամենից, ինչ տեղի է ունենում մեր բարեկամ երկրում: Մենք հանրապետության բոլոր քաղաքական ուժերին զսպվածության, ի շահ հայ հասարակության համախմբման՝ ողջամիտ փոխզիջումների որոնման կոչ ենք անում: Հույս ենք հայտնում, որ նախընտրական շրջանում ամեն ինչ խաղաղ կանցնի, սահմանադրության շրջանակներում և ելակետ կծառայի Հայաստանում երկարաժամկետ կայունության համար»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular