ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ասածս պնդում եմ՝ «Իսկանդերը» կրակել է․ Մովսես Հակոբյան (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը լրագրողների հետ զրույցում կրկնել է իր հայտարարությունն այն մասին, որ հայկական կողմը պատերազմի ընթացքում կիրառել է «Իսկանդեր» համակարգը։

Անդրադառնալով դիտարկմանը, որ ռուսական կողմը պնդում է՝ «Իսկանդերը» չի օգտագործվել, Մովսես Հակոբյանն ասաց․ «Պեսկովին չեմ մեկնաբանում բայց ասածս պնդում եմ, «Իսկանդերը» կրակել է»։

Խոսելով Թուրքիային որպես թշնամի չճանաչելու իշխանության ներկայացուցիչների վերջին հայտարարությունների մասին, Մովսես Հակոբյանը նշեց․ «Թուրքի հետ եթե ընկերություն ես անում, մահակդ ձեռքից չգցես, սա մեր մեջ պիտի լինի։ Թուրքիան, որպես հարևան, ուրիշ տեղ չի գնալու, բայց որպես թշնամի չճանաչելը մեր ժողովրդի համար ընդունելի չէ»։

Դիտարկմանը, որ Թուրքիային թշնամի չհամարելու մասին է խոսում նաև իր ազգականը՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Մովսես Հակոբյանը նշեց, որ նրա հետ չի զրուցել և այդ հայտարարության հետ համակարծիք չէ։

«Տարածաշրջանի ապաշրջափակումը բարդ, բազմակողմանի գործընթաց է և պետք է հաշվի առնել Հայաստանի շահը, անթույլատրելի է դա անել Ադրբեջանի ու Թուրքիայի համար»,-ասաց նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular