ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտահերթ ընտրություններին ես աջակցելու եմ Ռոբերտ Քոչարյանին. Սեյրան Օհանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ակնհայտ է՝ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման օրոք Հայաստանը եղել է ավելի քան լավ կարգավիճակում և նրա փորձի կիրառումը ստեղծված իրավիճակում շատ կարևոր է: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետության և Արցախի ՊՆ նախկին  նախարար Սեյրան Օհանյանը:

«Ես մեծ հարգանք եմ տածում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ և եթե Ռոբերտ Քոչարյանը այսօր որոշել է, որ պետք է քաղաքական գործընթացների մեջ լինի և մաս կազմի, միանշանակ ես կողմ եմ, որովհետև Ռոբերտ Քոչարյանը իր փորձով, իր գիտելիքներով, իր անցած ճանապարհով ցույց է տվել՝ իր ժամանակահատվածում Հայաստանը ավելի կազմակերպված է դարձել, իր ժամանակահատվածում ՀՀ անվտանգությունը ավելի բարձր հիմքերի վրա է դրվել, տնտեսությունը սկսել է զարգանալ, տուրիզմի հիմքn ինքն է դրել և, իհարկե, թերություններ ևս նրա ղեկավարման օրոք եղել են»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Նա նաև հավելեց՝ եթե Ռոբերտ Քոչարյանի կողմից լինի հրավեր արտահերթ ընտրությունների մասնակցելու և ընդգրվելու իր թիմում նա կընդունի այդ առաջարկը:

«Հիմա չկան քննարկումներ, որ ես կլինեմ Ռոբերտ Քոչարյանի թիմում, բայց եթե ինքը գնա ընտրություններին, ապա ես նրան կաջակցեմ, եթե լինի հրավեր, ես, իհարկե, կընդունեմ, կխորհրդակցեմ և կծանոթանամ պայմաններին և անպայման կաջակցեմ նրան»,- նշեց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular