ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եթե Քոչարյանը մասնակցի ընտրություններին, կաջակցեմ իրեն». Սեյրան Օհանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եթե ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից լինի հրավեր արտահերթ ընտրություններին մասնակցելու և ընդգրկվելու իր թիմում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը կընդունի այդ առաջարկը: Այս մասին նա ասել է  Yerkir.am-ի հետ զրույցում:

Օհանյանի խոսքով` ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման օրոք Հայաստանը եղել է ավելի քան լավ կարգավիճակում, և նրա փորձի կիրառումը ստեղծված իրավիճակում շատ կարևոր է:

«Ես մեծ հարգանք եմ տածում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, և եթե Ռոբերտ Քոչարյանն այսօր որոշել է, որ պետք է քաղաքական գործընթացների մեջ լինի և մաս կազմի, միանշանակ ես կողմ եմ, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանն իր փորձով, իր գիտելիքներով, իր անցած ճանապարհով ցույց է տվել՝ իր ժամանակահատվածում Հայաստանը ավելի կազմակերպված է դարձել, իր ժամանակահատվածում ՀՀ անվտանգությունը ավելի բարձր հիմքերի վրա է դրվել, տնտեսությունը սկսել է զարգանալ, տուրիզմի հիմքն ինքն է դրել»,- ասել է Սեյրան Օհանյանը` հավելելով, որ իհարկե թերություններ ևս եղել են նրա ղեկավարման օրոք:

 Օհանյանը նշել է, որ հիմա չկան քննարկումներ ընտրություններին Ռոբերտ Քոչարյանի թիմում իր ընդգրկվելու մասին, բայց եթե Քոչարյանը մասնակցի ընտրություններին, ապա ինքը կաջակցի նրան։

2021-ի մարտի 18–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ համաձայնության է եկել «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների հետ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ։

Դրանից հետո իշխող ուժը հայտարարեց, որ ցանկանում է խորհրդարանական արտահերթ ընտրություններն անցկացնել նոր ընտրական օրենսգրքով` համամասնական ընտրակարգով։

Նախագիծն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, որն իր վերջին լիագումար նիստում որոշում է կայացրել հրատապ ընթացակարգով քննարկել այն։

Իսկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը РБК-ի հետ զրույցում, պատասխանելով ԱԺ արտահերթ ընտրությունների վերաբերյալ հարցին, նշել է, որ ինքը հունիսի 20-ի վերաբերյալ դեռ ոչինչ չի ստորագրել։ Ու գուցե չստորագրի, այլ որոշումն ուղարկի Սահմանադրական դատարան: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular